Մուայթայ. 4 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ Բաթումիից
SOCIETYՎրաստանի Բաթումի քաղաքում կայացել է «Sea cup» միջազգային առաջնությունը, որին մասնակցել է Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան՝ 14 մարզիկներով:
Մարզիկները հաջող մրցելույթների շնորհիվ մրցանակային տեղեր են զբաղեցրել: Մարզիկներից չորսը պարգևատրվել են ոսկե, երկուսը՝ արծաթե, իսկ երեքը՝ բրոնզե մեդալներով,- տեղեկացնում է Մուայթայի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի ներկայացուցիչները:
Հայաստանի մուայթայի ֆեդերացիան շարունակում է ջանքեր գործադրել հայ մարզիկներին արտասահմանյան մրցաշարերին մասնակցելու հնարավորություններ ընձեռելու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



