Թուրքիայում լողավազաններից մեկում հոսանքահարումից 5 մարդ է մահացել
SOCIETYԹուրքիայի Սաքարիա նահանգի Աքյազըի շրջանում վճարովի լողավազանում բաց հաղորդալարի պատճառով հոսանքահարվել ու մահացել են 3 երեխա եւ 2 մեծահասակ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Սաքարիայի Աքյազըի շրջանի լողավազանում լողացող 3 երեխա սկսել են ցնցվել հոսանքահարումից, որը տեսնելով անմիջապես ջուրն են մտել լողավազանի սեփականատերն ու նրա որդին։ Սակայն 5–ն էլ հոսանքահարվելու հետեւանքով մահացել են։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են, որ լողավազանի միջով հաղորդալար է անցել, որի պաշտպանիչ շերտի վնասվելու հետեւանքով սկսել է հոսանքահարել լողավազանում գտնվողներին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



