Երեւանում հնչած կրակոցների հետեւանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում
SOCIETYԵրեւանում հունիսի 24-ի երեկոյան հնչած կրակոցների հետեւանքով Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 26-ամյա Վահագն Գրիգորյանի վիճակը բավարար է: Այս մասին այսօր` հունիսի 25-ին, NEWS.am-ին տեղեկացրին «Էրեբունի» բժշկական կենտրոնից` նշելով, որ նրան տեղափոխել են միկրովիրաբուժական բաժանմունք, կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում կրակոցներ են հնչել. հունիսի 24-ին ժամը 23:00-ի սահմանում, անհայտ անձն Էրեբունի վարչական շրջանում կրակոցներ է արձակել Ազատամարտիկների 4-րդ նրբանցքի 6-րդ տան պատուհանի ուղղությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



