Ռուսաստանի հավաքականի դարպասապահ. Ի՞նչ անեմ, կախվե՞մ
SPORTՌուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը խոսել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Մեքսիկայից կրած պարտության մասին:
Դարպասապահը նաև պատասխանել է երկրորդ գոլի դրվագում իր թույլ տված սխալի մասին:
Հիշեցնենք` հանդիպումը տեղի է ունեցել «Կազան Արենայում» և ավարտվել է մեքսիկացիների` 2:1 հաշվով հաղթանակով.
«Դուք հենց դրա համար էլ մամուլն եք, որ քննարկեք գոլերը: Եղավ հենց այնպես, ինչպես` տեսաք: Դե, ի՞նչ անեմ, կախվե՞մ: Մրցակիցը վազեց և գոլ խփեց: Մեր կողմից մի սխալ եղավ, ինչի համար մենք պատասխան տվեցինք բաց թողած գոլով:
Միշտ էլ ցավալի է լքել մրցաշարը: Նույնիսկ` երիտասարդական մակարդակում: Մենք չեմ ասի, թե արժանիորեն պարտվեցինք»,- Ակինֆեևի խոսքերն է փոխանցում «Чемпионат. com»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



