Պանրով և նրբերշիկով կարկանդակ
LIFEԲաղադրիչներ
կեֆիր - 250 մլ
ալյուր - 150 գր
ձու - 2 հատ
պանիր - 200 գր
նրբերշիկ - 200 գր
փխրեցուցիչ - 1 թ/գդ
աղ
Պատրաստման եղանակ
Պանիրը անցկացնում ենք խոշոր քերիչով։Նրբերշիկները բարակ շրջանաձև կտրատում ենք։
Ձվերը, կեֆիրը, 1/3 թ/գդ աղը խառնում ենք` մինչև զանգվածը համասեռ դառնա։
Ավելացնում ենք պանիրն ու նրբերշիկը, խառնում ենք։Զանգվածը դնում ենք յուղով պատված ձևամանի (25x25 չափի) մեջ։Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 35-40 րոպե թխում ենք։
Պատրաստ է։
Շատ համեղ պանրով և նրբերշիկով կարկանդակ , որը հատկապես համեղ է, երբ տաք վիճակում է:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



