ՈւԵՖԱ-ն ստուգում է անդամ-երկրների 32 հազար խաղ. ՀՖՖ-ն առայժմ չի մեկնաբանում ասեկոսեները
SPORTԵվրո-2016-ի Հայաստան-Ալբանիա խաղը Ֆուտբոլի եվրոպական միության` ՈՒԵՖԱ-ի կողմից ստուգվող 32 հազար խաղերից մեկն է: Այս մասին հատարարել են ՈՒԵՖԱ-ից ` ի պատասխան սերբական կայքի հարցման` արդյոք պատրաստվում է կառույցը հետաքննել Եվրո-2016-ի Հայաստան-Ալբանիա խաղը: «Ֆուտբոլի եվրոպական միությունը ստուգում է ՈՒԵՖԱ-ի անդամ պետությունների թե ազգային ընտրանիների և թե ազգային առաջնության թիմերի մասնակցությամÕ ¢ խաղերը: Մոտ 32 հազար խաղեր ստուգվում են ՈՒԵՖԱ-ի կողմից, այդ թվում նաև` Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հանդիպումները: Այս ամենը վերաբերում է ցանկացած խաղի՝ ներառյալ նաև այդ խաղը»,-ՈՒԵՖԱ-ի ներկայացուցչի խոսքերը մեջ է բերում Новости կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ չի մեկնաբանում ասեկոսեները` նշելով, որ պաշտոնական դիրքորոշում կարտահայտի առաջիկայում:
Սերբական և ալբանական լրատվամիջոցները, միմյանց հղում տալով, Ալբանիայիպատմական հաղթանակից և Եվրո-2016-ի ուղեգիր նվաճելուց հետո տարածում ենՀայաստանի հավաքականի անդամներից ոմանց կաշառված լինելուխոսակցությունները: Դրանք ձեռնտու են հատկապես սերբական կողմին. եթեպարզվի, որ այնուամենայնիվ, կաշառք եղել է, ուրեմն Ալբանիան կզրկվի իրպատմական հաջողությունից` Եվրոպայի առÕ �ջնության մասնակցությունից, իսկ նրանց փոխարեն Եվրոպայի առաջնությանը մեկնելու համար «ճամպրուկներըկհավաքեն» սերբերը, անցումային խաղերին պետք է մասնակցի նաև Դանիայի ընտրանին: