Yerevan, 01.November.2026,
00
:
00
BREAKING

ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիան ծանոթացել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի առթիվ քրգործերին

SOCIETY

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, ՄԻՊ  ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից՝ հավելելով. «Զեկույցներով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերով  քննության վարչության պետ  Վ. Մուրադյանը և ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տ. Ամբարյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վ. Մուրադյանը ներկայացրել է 2014-2015թթ. ընթացքում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորման դեպքերի առթիվ քննված քրեական գործերով նախաքննության վիճակը։ Վ․ Մուրադյանի տեղեկացմամբ՝ 2014թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 78 քրեական գործ, որոնցից 1 քրեական գործ՝ 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 44 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 42-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Հանցագործության դեպքի բացակայության հիմքով վարույթը կարճված քրեական գործերով սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ: 2 քրեական գործ՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով կասեցվել է, 6-ը միացվել է այլ քրեական գործերի, 4-ը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է այլ մարմին, իսկ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ, 21-ը փոխանցվել է 2015 թվական:

 2014թ. ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթադրաբար խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացված 103 հաղորդումներից 99-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, 4-ը՝ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության աշխատակիցների վերաբերյալ են:

 2015թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 106 քրեական գործ, որոնցից՝ 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 68 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցից 2-ը՝ հանցագործության դեպքի, իսկ մնացած 66-ը՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

 Հանցագործության դեպքի բացակայության հիմքով վարույթը կարճված քրեական գործերով սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ:

 2015թ. ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ենթադրաբար խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացվել է 108 բողոք, որոնցից՝ 97-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, 3-ը՝ քննչական կոմիտեի, 8-ը՝ ՔԿ վարչության աշխատակիցների վերաբերյալ են եղել:

 2016թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է խոշտանգումների  վերաբերյալ 104 քրեական գործ:

 Զեկուցողի կողմից մանրամասն վերլուծությամբ ներկայացվել է Եվրոպական դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը վերաբերող ՀՀ-ի դեմ կայացված որոշումները, դրանցում արձանագրված խախտումների նկարագրությունը:

 Խոշտանգումների արգելման համատեքստում Եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների , ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջադրված պահանջների լույսի ներքո  հստակեցվել են այն անհրաժեշտ քայլերը  և կազմակերպական-իրավական մեխանիզմների մշակումն ու ներդրումը, որոնք կապահովեն ՀՀ միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը և կապահովեն մեր երկրում ինչպես խոշտանգումների պատշաճ կանխարգելումը, այնպես էլ այդ փաստերով արդյունավետ քննությունը:

 Անդրադառնալով անկախ մարմնի կողմից քննությունն իրականացնելու չափանիշը խստագույնս պահապանելու անհրաժեշտությանը՝ զեկուցողը նշել է, որ  անհրաժեշտ է  պարտավորեցնել  ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներից և ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներից այդ հիմնարկներ մարմնական վնասվածքներով անձանց ընդունվելու վերաբերյալ իրազեկումներ ստացած  վարույթն իրականացնող մարմիններին, այդ թվում՝ հսկող դատախազներին, որ եթե  ձերբակալված կամ կալանավորված անձը  վնասվածքներն ստանալու հանգամանքների շուրջ հայտարարել է խոշտանգման արդյունքում ստանալու մասին, անհապաղ իրազեկումն ուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է նյութերը ՀՔԾ ուղարկել նաև այն դեպքում, երբ անձի մարմնական վնասվածքները ակնհայտորեն կապված չեն կարող լինել այն դեպքի հետ, որի կասկածանքով նա ձերբակալվել է և անձը առերևույթ անարժանահավատ տեղեկություններ է հայտնում վնասվածքները ստանալու հանգամանքների կապակցությամբ:  Վերջին փաստը,  ըստ Գլխավոր դատախազի, առերևույթ խոշտանգման հարցով քննարկման առարկա պետք է դառնա:

Կարևորվել է այն  հանգամանքը, որ ենթադրաբար խոշտանգումից տուժած անձի մարմնի դատաբժշկական հետազոտումն իրականացվի քննության մարմնի  և իրավապահ մարմինների աշխատակիցների լսողական վերահսկողությունը բացառող պայմաններում։

Անդրադառնալով ենթադրյալ խոշտանգման ենթարկված անձանց բուժզննում իրականացնող աշխատակիցներին՝ գլխավոր դատախազը շեշտել է  այն մեխանիզմները, որոնք կբացառեն այդ անձանց  որևէ վարչական կամ ծառայողական  կապվածությունը այն հիմնարկի հետ, որտեղ պահվում է անձը:

Վ․Մուրադյանի դիտարկմամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում պահպանվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի  դեպքերի քննության անհապաղության, ամբողջականության և քննության մարմնի իրավասության չափանիշները։ Քննության ամբողջականության չափանիշի խախտման դեպքերում կիրառվել են դատախազական ներգործության միջոցներ՝ նախաքննության  նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ ապահովելու համար գործի  հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  հետազոտումը։

Անդրադառնալով խոշտանգումների վերաբերյալ գործերով քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերի փոքրաթիվ լինելու պատճառներին՝ Վ. Մուրադյանը ի թիվս դրանց նշել է նման դեպքերի մասին բավականին ուշ հայտնելը, քննչական գործողությունների կատարման, մասնավորապես կասկածյալների և մեղադրյալների հարցաքննության, ինչպես նաև նրանց մասնակցությամբ առերեսումների,  ճանաչման ներկայացնելու, քննման, քննչական փորձարարության, հետազոտման համար նմուշներ ստանալու ընթացքում տեսաձայնագրման հնարավորությունների սակավ կիրառությունը և այլն:

ՀԿԳ վարչության պետը ներկայացրել է նաև ձերբակալված անձանց պահելու վայրերում ձերբակալվածների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքի կանխարգելման, արդյունավետ քննության ապահովմանն ուղղված, իրավակիրառ պրակտիկային վերաբերող, օրենսդրական բնույթի առաջարկներ:

ՀՀ գլխավոր դատախազը, առանձնացնելով քննարկվող ոլորտում իրականացված աշխատանքներում առկա բացթողումները, քննված քրեական գործերի արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունը, նշել է, որ վերջին տարիներին ոլորտում իրականացված զգալի աշխատանքը լուրջ նախադրյալներ է ստեղծվել մեր երկրում խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում, սակայն ինչպես իրավակարգավորումների, այնպես էլ անհրաժեշտ մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտություն կա: Ընդ որում գլխավոր դատախազը  կարևորել է երկու ուղղություններով աշխատանքների ակտիվացումը՝ 1-ը կանխարգելիչ մեխանիզմների կատարելագործումը, որպիսիք զերծ կպահեն իրավասու մարմնի աշխատակցին՝ քրեական վարույթի շրջանակներում քաղաքացու նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մտքից, իսկ այդպիսի վարքագծի առկայության դեպքում դրանք անխուսափելիորեն կֆիքսվեն և         2-րդ՝ խոշտանգումների փաստերով  քննության արդյունավետության բարձրացումը՝ անհետաձգելի քննչական  դատավարական գործողությունների օպերատիվ պլանավորմամբ, որակյալ և հետևողական իրականացմամբ:

Շեշտելով դատախազության առանձնակի շահագրգռվածությունը  վերոնշյալ խնդիրների լուծման գործում՝ պայմանավորված դատարանում մեղադրանքի պաշտպանության գործառույթի իրականացմամբ, դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել են հանձնարարականներ՝ խոշտանգումների  փաստով քննվող քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մասնավորապես, որոշվել է ձևավորել բացառապես այդ գործերով դատախազական հսկողություն իրականացնող մասնագիտացված դատախազների խումբ, պարտադիր կազմակերպել ընդունելություն՝ այդ գործերով դատախազին ներկայացված միջնորդությունների, բողոքների քննարկման փուլում  հետևողականորեն կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը ապահովելու նպատակով:

Քննարկվել և լուծումներ են առաջադրվել նաև հետաքննության, նախաքննության մարմիններում դատավարության մասնակիցների իրավունքների իրացման երաշխիքների վերաբերյալ, որոնք կապահովեն անհրաժեշտ կանխարգելումը՝ ապահովելով վարույթի ընթացքում հանրային և մասնավոր շահերի համաչափությունը:

 

Դատախազության կոլեգիայի որոշմամբ արձանագրվել է պարտադիր պահանջ՝ ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարանի կողմից կայացվող յուրաքանչյուր որոշման դեպքում ծառայողական քննություն իրականացնելու, մեղավոր աշխատակիցների պատասխանատվության հարցը լուծելու վերաբերյալ:

Կոլեգիայի նիստին ներկա պետական այլ մարմինների ներկայացուցիչները ևս իրենց մոտեցումներն ու դիրքորոշումներն են ներկայացրել քննարկվող հարցերի վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է զեկուցողներին կատարված ուսումնասիրությունների, կայացված որոշումների մասով ապահովել պատշաճ իրազեկում՝ շահագրգիռ ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների հետ հարցի վերաբերյալ նաև համատեղ կլոր սեղան քննարկումներ կազմակերպելու եղանակով:

Զեկույցով հանդես է եկել նաև  ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տ. Ամբարյանը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման ու քննչական վարչություններում, ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման, ինչպես նաև նույն հոդվածով հարուցված քրեական գործերի նախաքննության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Ըստ Տ. Ամբարյանի 2016թ․ հանրապետության հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել է 419 նյութ, որից 338-ը, այսինքն 80.7 տոկոսը, ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման և քննչական վարչություններում։ 2015թ. հանրապետությունում խնդրո առարկա դեպքերով նախապատրաստվել է 626 նյութ, որից 592 կամ 94.5 տոկոսը՝ ՊԵԿ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: Զեկուցողը, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, փաստել է, որ 2016 թվականին 207 դեպքով նվազում արձանագրվելու պայմաններում 116-ով  աճել է  քրեական գործերի հարուցման թիվը. 2015 թվականին հարուցվել է 100, իսկ  2016 թվականին 216 քրեական գործ, որից 205-ը ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման և քննչական վարչություններում։

Ներկայացվել է, որ ՊԵԿ վարույթում նախապատրաստված նյութերով և քննված քրեական գործերով 2015թ. ընթացքում վերականգնվել է 4 մլրդ 655 մլն 676 հզ. դրամի, 2016թ՝ 4 մլրդ, 585 մլն, 963 հզ դրամի, 2017թ 5-ամսյակի ընթացքում՝ 4 մլրդ, 637 մլն, 805 հզ. դրամի վնաս, որը հիմնավորվել է հարկային պարտավորություններից խուսափելու փաստերով կատարված քննությամբ:

Ըստ Տ. Ամբարյանի քննվող քրեական գործերը, քննվել են 6 ամիս և ավելի ժամանակով։ Դատավարական ժամկետների ձգձգումների պատճառներ են հանդիսացել ինչպես քննիչների ծանրաբեռնվածությունը, այնպես էլ գործերով նշանակված փորձաքննությունները, ստուգումներն ու վերստուգումները տևական ժամկետներով կատարելը: Նմանօրինակ դեպքերը բացառելու, քրեական գործերի նախաքննությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելու նպատակով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներին հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ` վարույթն իրականացնող քննիչին տալ ցուցումներ, ինչպես նաև փորձաքննությունների կամ ստուգումների իրականացման պատճառով ժամկետներ երկարցնելու դեպքում համապատասխան հիշեցումներ ուղարկել փորձագիտական հիմնարկի կամ ստուգում իրականացնող մարմնի  ղեկավարին։ Ձեռնարկված միջոցառումները գործնականում տվել են իրենց դրական արդյունքը։

Քննարկման առարկա են դարձել նաև ոլորտում առկա իրավակարգավորումների անհամապատասխանությունները, գործնականում տարամեկնաբանվող հարցերով միասնական մոտեցումների ապահովումը, դրանց լուծման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվել:

Մասնավորապես, որոշվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ պատկան մարմինների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ՝ հարկային մարմինների կողմից ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների չափի վերաբերյալ նախնական հաշվարկ կազմելուց և նրանց ծանուցելուց հետո վերջիններիս կողմից հաշվետվություններ ներկայացնելը բացառելու օրենսդրական կառուցակարգեր սահմանելու վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալու մասին, ինչպես նաև հստակ չափանիշներ՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի անգամ անձի սեփականություն կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի գույքի որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման արդյունքում հարկերը չվճարելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերով անձանց արարքներին իրավաբանական գնահատական տալիս:

Նշված հանցատեսակով քննության խնդիրներին անդրադառնալիս գլխավոր դատախազը շեշտադրել է հարկեր վճարելուց խուսափելու չարամտության հանգամանքի պատշաճ ստուգման անհրաժեշտությունը՝ կարևորելով ինչպես այդ, այնպես էլ կանխարգելման առումով համապատասխան սուբյեկտներին հարկային ոլորտի որոշակի իրավակարգավորումների վերաբերյալ պաշտոնական իրազեկումների կիրառման ընդլայնումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից հարկման ենթակա գործարքներ կնքելուն:

Այս ուղղությամբ գլխավոր դատախազը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Գլխավոր դատախազը, անդարադառնալով հարկային պարտավորությունների լիարժեք կատարման խնդրին, ևս մեկ անգամ նշել է, որ  յուրաքանչյուր բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտ երբեք չպետք է անհանգստանա ՊԵԿ  ոչ համաչափ գործողություններից, առավել ևս կոմիտեի կազմում գտնվող քրեական հետապնդում իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների գործողություններից, իսկ նշված պահանջներին չբավարարող դատավարական որոշումները հսկող դատախազների կողմից ենթակա են վերացման, վարույթի մասնակիցների խախտված իրավունքները՝ վերականգնման, ուստի ինչպես նյութերի նախապատրաստումը, այնպես էլ նախաքննությունը պետք է իրականացվի օրենքի տառին համապատասխան:

Նիստի ավարտին տեղի է ունեցել նորանշանակ դատախազների երդման արարողությունը»:

 
 
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice