Արսենալը պատրաստ է 24 մլն եվրո առաջարկել Գերմանիայի ընտրանու կիսապաշտպանի համար
SPORTԼոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի և «Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորեցկայի տրանսֆերը,- տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Զինագործները» պատրաստ են գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Շալկեին» վճարել 24 մլն եվրո: Գորեցկայի գործող պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2018 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Շալկեն» պատրաստվում է կիսապաշտպանին ակումբում պահելու նպատակով բարձրացնել նրա աշխատավարձը: Հաղորդվում է նաև, որ Գորեցկայի ծառայություններով հետաքրքրված են նաև եվրոպական այլ բարձրակարգ ակումբներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



