ՆԱՍԱ-ն ցուցադրել է Յուպիտերի «մարգարիտների թելը» (լուսանկար)
INTERNATIONAL NEWSՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) լուսանկար է հրապարակել, որում կարելի է տեսնել Յուպիտեր մոլորակի փոթորիկների մուգ և բաց գծերը. լուսանկարի վերևի մասում գտնվող երեք բաց ձվաձև փոթորիկները հայտնի են որպես «մարգարիտների թել»:
Հայտնի է, որ յուրաքանչյուր փոթորիկ լայն է Երկիր մոլորակից և պտտվում է մի քանի հարյուր կմ/ժամ արագությամբ: Ավելի բաց հատվածներում գազը բարձրանում է վերև, իսկ ցածր հատվածներում՝ իջնում ներքև:
Գործակալության պաշտոնական կայքում ասվում է, որ լուսանկարն արվել է «Յունոնա» տիեզերական ապարատի միջոցով՝ Յուպիտերի մակերևույթից 33,4 հազար կմ հեռավորության վրա:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



