Օձեր են հայտնաբերվել ավտոտնակում և կաթսայատանը. նրանցից մեկը 1,2 մետր է եղել
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակի ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն ավտոտնակից բռնել են մոտ 25 սմ երկարությամբ իժ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 25-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ջրմուղի 3-րդ փողոցի տներից մեկի կաթսայատան ներսում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները կաթսայատանը բռնել են սահնօձ տեսակի օձ (մոտ 1.2 մ) եւ տեղափոխել անվտանգ տարածք:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



