Մոսկվայում անհայտ դիմակավոր անձիք ոսկերչական խանութ են թալանել
INTERNATIONAL NEWSՄոսկվայի հարավում երեք անհայտ դիմակավոր անձիք ավազակային հարձակում են իրականացրել խանութի վրա։ Այս մասին հայտնել է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ոսկերչական խանութ էին մտել երեք դիմակավոր անհայտ անձիք, որոնք վաճառողին սպառնալով ատրճանակի նման առարկայով, սեյֆից ու դարակներից գողացել են ոսկերչական իրեր ու հետո փախուստի դիմել»,- հայտնել են ոստիկանությունից։
ՆԳՆ-ում հավելել են, որ նյութական վնասի չափը ճշգրտվում է։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «Ավազակություն» հոդվածով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



