Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը պետք է նպաստավոր միջավայր ստեղծի՝ մասնավորի և համալսարանների արդյունավետ համագործակցության համար. Հովիկ Մուսայելյան

SOCIETY

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը դրական է համարում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրացրել է աշխատաշուկայի պահանջարկին կրթական համակարգի համապատասխանwւթյան հարցը. Tert.am-ի հետ զրույցում Մուսայելյանը նշեց, որ Հայաստանում որակյալ կադրերի պակաս կա: 

Նշենք, որ վարչապետն ասել էր, թե կրթական համակարգը շուկայի պահանջներին դեռ շատ վատ է արձագանքում: «Մենք այսօր բազմաթիվ ոլորտներում՝ թե՛ գերակա՝ ՏՏ, թեթև արդյունաբերություն, թե՛ այլ ոլորտներում, ունենք մասնագետների պակաս»,-ասել է վարչապետը 

«Եթե մենք ուզում ենք իսկապես թռիչքաձև զարգացում ունենալ և ցանկանում ենք տեղեկատվական տեխնոլոգիաները լուրջ առաջընթաց ապահովեն մեր տնտեսությունում, ապա մենք պետք է լրջագույն ախտորոշում անենք, թե ինչ ունենք և բացերի մասին պետք է անկեղծ խոսել»,-ասաց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրենը և նշեց, որ ոլորտի մասնագետները բազմիցս ասել են, որ ամենամեծ բացը ՏՀՏ աշխատաշուկայում որակյալ կադրերն են, ինչը, ըստ նրա, կառավարությունը միշտ համարել է մասնավորի խնդիրը:

Հովիկ Մուսայելյանը նշեց, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել և այդ խնդիրները բարձրացվել են:

«Կառավարության խնդիրը ոչ թե նոր կրթօջախներ ստեղծելն է, քանի որ դրա համար լուրջ ռեսուրսներ են պետք, այլ նպաստավոր միջավայրի ստեղծումն  է, որ մասնավոր սեկտորը և համալսարանները կարողանան արդյունավետ համագործակցել,  նոր մոդելներ ստեղծել և արձագանքել աշխատաշուկային»,-ասաց նա և նշեց, որ դրա օրինակն ունեն և իրենց ընկերությունը համագործակցում է մի շարք համալսարանների հետ՝ ստեղծելով միկրոսխեմաների նախագծման ամբիոններ:

Նա ասաց, որ  նման համագործակցությամբ  համալսարանները պետք է այնպիսի կադրեր պատրաստեն, որոնք աշխատաշուկայում պահանջարկված կլինեն: Մուսայելյանը տեխնոլոգիական համալսարանի գաղափարը առաջանային է համարում, ինչի մասին տարիներ շարունակ խոսում են, սակայն դեռ գործնական վերջնական քայլեր չեն արվել:

Ինչ վերաբերում է բանակում «Թումո» կենտրոն ստեղծելու գաղափարին, Հովիկ Մուսայելյանն ասաց.

«Միանշանակ, ես ողջում եմ Պաշտպանության նախարարի այս նախաձեռնությունը, սա առաջին քայլն է, որ մեր զինվորները սովորեն համակարգչային որոշ ծրագրերից օգտվել, սովորեն տեխնոլոգիական տառաճանաչությանը և տեխնիկապես ավելի գրագետ լինեն: Սակայն, քանի որ մենք այսօր որակյալ կադրերի մասին ենք խոսում, իհարկե, այն բավարար չէ բանակում բարձր որակավորում ունեցող ՏՀՏ մասնագետներ պատրաստելու: Դրա համար մոտ ապագայում անհրաժեշտ կլինի երկրորդ լուրջ քայլը կատարել, այն է՝ մասնավոր հատվածի անմիջական ներգրավվածությամբ ժամանակակից տեխնոլոգիական զորամիավորումներ ստեղծելը: Մենք արդեն իսկ աշխատում ենք Պաշտպանության նախարարության հետ այդ խնդիրները լուծելու համար»,-ասաց նա և նշեց, որ միայն այդ միջոցով կարող ենք հաջողության հասնել:


«Այսօր Հայաստանում ՏՀՏ ոլորտը հիմնականում զարգացել է ոչ թե տեղական ընկերությունների կայացմամբ, այլ կորպորացիաների Հայաստան գալով, որոնք բերել են նոր մշակույթ, նոր տեխնոլոգիաներ,  կրթել են կադրեր, որ իրենց երկրում իրենց բիզնեսը զարգացնեն»,-ասաց նա:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe