Հնդկաստանում ճոպանուղուց խուցն ընկել է, յոթ մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի հյուսիսային հանգստավայրերից մեկում ճոպանուղու խուցն ընկել է, ինչի հետեւանքով յոթ մարդ է զոհվել, մոտ 100 մարդ էլ սպասում են տարհանման, հայտնում է India Today-ը։
Թերթի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Գուլմարգ քաղաքում։ Ուժեղ քամու պատճառով ծառը փլվել է ճոպանի վրա, ինչից խուցը պոկվել է ու ընկել։ Զոհվել է չորս հոգուց բաղկացած մի ընտանիք ու նրանց զբոսավարը։
Հայտնում են, որ հիմա իրականացվում են փրկարարական աշխատանքներ՝ մյուս խցերում գտնվողներին տարհանելու համար։
Գուլմարգը Հիմալայներում գտնվող հայտնի լեռնադահուկային հանգստավայր է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



