Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


8 ախտանշան, որոնք վկայում են թրոմբների առկայության մասին

LIFE

Արյան մակարդումը շատ կարևոր ու բնական գործընթաց է, սակայն, երբ արյան խտացած գնդիկներն առաջանում են անոթների ներսում, կարող են ի հայտ գալ առողջական լուրջ խնդիրներ: Արյունաբանության ամերիկյան միության տվյալներով՝ գոյություն ունի թրոմբների առաջացմանը նպաստող մի քանի գործոն: Դրանք են.   ·        ավելորդ քաշը,   ·        հղիությունը,   ·        նստակյաց ապրելակերպը (օրական 4 ժամից ավել նստած անցկացնելը),   ·        ապխտած սննդամթերքը,   ·        օրալ հակաբեմնավորիչ հաբերը,   ·        քաղցկեղը,   ·        վերքերը,   ·        որոշ վիրահատությունները,   ·        60-ից բարձր տարիքը,   ·        գենետիկ հակվածությունը,   ·        քրոնիկ բորբոքային հիվանդությունները (ռևմատոիդ արթրիտ):   Երակներում առաջացած թրոմբները կարող են խցանել որևէ անոթ և զրկել մարմնի տվյալ հատվածը թթվածնով հարուստ արյունից, ինչի հետևանքով հյուսվածքները կսկսեն դանդաղ մահանալ:   Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 ախտանշան, որոնք կարող են վկայել արյան մեջ թրոմբների առկայության մասին: Այս ախտանշանների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:   Ուռածություն   Թրոմբը ճնշում է գործադրում անոթի պատերի վրա, ինչի հետևանքով այն կարող է ուռել: Նման ուռածություններ հաճախ նկատվում են ոտքերի վրա:   Անդադար ցավ   Թրոմբների առկայության մասին կարող է վկայել նաև ճնշման զգացողությունն ու բութ ցավը, որն ուղեկցում է մյուս ախտանշաններին: Կրծքավանդակի հատվածում ցավը կարող է նման լինել սեղմվածության զգացումին:   Մաշկի կապտավուն երանգ   Գ Ո Վ Ա Զ Դ Արյան շրջանառության խանգարման հետևանքով մաշկը կարող է գունատվել, իսկ այնուհետև ձեռք բերել կապտավուն երանգ, ինչը պայմանավորված է արյան մեջ թթվածնի պակասով:   Ջերմություն   Ջերմության զգացողությունը սովորաբար ի հայտ է գալիս ձեռքերի կամ ոտքերի հատվածում: Այս ախտանշանը կարող է ուղեկցվել առատ քրտնարտադրությամբ կամ ցավոտ զգացողություններով:   Զգայունության կորուստ   Ոտքերի ու ձեռքերի թմրածությունը ևս կարող է լինել թրոմբների ախտանշան: Սա նույնպես պայմանավորված է լինում արյան շրջանառության խանգարումով:   Խոսելու ունակության կամ տեսողության կորուստ   Գլխուղեղում արյան մակարդուկի կուտակումն անվանվում է իշեմիկ կաթված: Գլխացավերը շատ տարածված են և միայն այս ախտանշանը չի կարող վկայել թրոմբների մասին, սակայն այդ մակարդուկը կարող է առաջացնել տեսողության և խոսելու ունակության հետ կապված խնդիրներ, որոնք արդեն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:   Որովայնային ցավով ուղեկցվող փսխում ու փորլուծություն   Փսխումը կարող է պայմանավորված լինել սննդային թունավորումներով կամ որովայնում արյան կուտակումներով, ինչն էլ կարող է առաջացնել սուր ցավեր:   Ցավով ուղեկցվող թույլ շնչառություն   Թոքերում արյան մակարդուկների կուտակումն անվանվում է թոքերի էմբոլիա, սակայն այս ախտանշանը կարող է վկայել նաև սրտամկանում արյան մակարդուկի առկայության մասին: Հևոցը, ծանր շնչառությունը, կրծքավանդակի ցավը, անոթազարկի արագացումը, առատ քրտնարտադրությունը, տենդն ու արյունոտ հազը վկայում են թոքերում արյան կուտակման մասին:   Թրոմբոզի ախտանշաների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել մասնագետի օգնությանը՝ հատկապես, եթե այդ ախտանշանները վկայում են իշեմիկ կաթվածի մասին:   Թրոմբոզի բուժումը սովորաբար դեղորայքային է լինում: Բժիշկը կարող է նշանակել արյունը ջրիկացնող և մակարդուկները քայքայող դեղամիջոցներ (վարֆարին, ասպիրին և այլն), սակայն հարկ է հիշել, որ թրոմբների առաջացումը կանխելու նպատակով ոչ մի դեպքում չի կարելի ընդունել նման դեղամիջոցներն առանց բժշկի նշանակման, քանի որ այս դեպքում կարող են առաջանալ այլ՝ ոչ պակաս լուրջ բարդություններ:   Մասնագետները թրոմբոզից խուսափելու համար խորհուրդ են տալիս, առաջին հերթին, խուսափել նստակյաց ապրելակերպից և շատ քայլել:   Շատ կարևոր է նաև վիրահատություններից կամ անկողնային ռեժիմից հետո շատ շարժվելը, ուստի հարկավոր է հնարավորինս շուտ սկսել ակտիվ կենսակերպ վարել:   Բացի այդ, հարկավոր է ազատվել ավելորդ քաշից, կարգավորել արյան ճնշումը, հրաժարվել ծխախոտից և պարբերաբար մարզվել: Շատ օգտակար կլինեն նաև մերսումներն ու զբոսանքը:   Թրոմբոզի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է նաև վիտամին E-ով ու Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սնունդ օգտագործել: Բացի այդ, անհրաժեշտ է նվազեցնել ճարպերով հարուստ սննդամթերքի գործածությունը՝ նախապատվությունը տալով թարմ բանջարեղենին:  

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns