Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Սամվել Ֆարմանյանը պայմանավորվեց «Ելք»-ի պատգամավորի և ավագանու անդամի հետ «Սպայկա» այցելել

INTERVIEW

«Սիրելի Արայիկ և Լենա, ի՞նչ կարծիքի եք համով ծիրան ուտելու ու գիշեր-ցերեկ ճանապարհների ու կամուրջների հետ կռիվ տվողներին մի քիչ «քյոմակ» անելու մասին»:  Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել  ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրելով իր գործընկերներ Լենա Նազարյանի տարածած և «Ելք»-ի մյուս գործընկերոջ՝ Արայիկ Հարությունյանի գրառած պատմության մյուս կողմին։  

Սամվել Ֆարմանյանը, մասնավորապես, գրել է.

«Մամուլի հետ աշխատանքի տարիներին սովորություն եմ ձեռք բերել «մեկի պատմած - մյուսի գրառած» պատմությունների հետևից գնալ, հասկանալ մյուս կողմին, որ ամբողջական պատկեր ունենամ։ Տասնամյակների փորձով շա՜տ հարգված ավագ ընկեր ունեմ «Սպայկայում», (2012 թ. ընտրություններում, երբ ես մեծամասնականով առաջադրվել էի, իմ ամենաակտիվ աջակիցներից ու քննադատներից մեկն էր) վերցրեցի ու զանգեցի։ Ասում եմ․

- Ձյաձ Ժորա, ո՞նց ա վիճակներդ բերքահավաքի էս պիկ օրերին։ Ոնց որ հարամություն էլ եք հա՞ անում։

- Ոչինչ Սամվել ջան, էսօր գյուղացու համար ամենասպասված մարդիկ մեր ընդունողներն են, փորձում ենք չքնելով ու չհոգնելով բոլորին հասնել։ Յեքքա կոլեկտիվ ենք, կեսս ճանապարհներին ենք, կեսս դաշտերում, հաց ուտելն ենք թարգել (ծիծաղում է)։ Բա էդ ի՞նչ հարամություն ես ասում որ։

- Ասում են Ռուսաստանի քաղաքների շուկաները փակում եք մեր փոքր արտահանողների համար, որ միայն ձեր տարած ապրանքը վաճառվի։ Հենց հիմա ես Մոսկվայում եմ, մեկնում եմ Սեուլ, ստեղի հայերի հետ խոսելուց առաջ ասի քեզ զանգեմ։

- Լու՞րջ ես ասում Սամվել։ Էդ ո՞վ ա ասում։ Էդ ի՞նչ փոքր արտահանող ա, որ բան ու գործ թողած ընկել ենք իր հետևից։ Կամ ինչի՞ համար։ Էդ ասողները թող գան տեսնեն էդ մեծ երկրի, որ հիմա էդտեղ ես, ամեն մի քաղաքի ու մեծ խանութի համար մեր տղերքը ինչ կռիվ են տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։ Էդտեղ ես՝ հարցուփորձ արա, իմացի։ Կռիվ են տալիս, որ հենց մեր գյուղացու ապրանքը վաճառվի։ Էդ կատաղած կռվի մեջ էդ ի՞նչ փոքր արտահանող ա, որ եկել էդ մեծ պատերազմի մեջ շուխուր ա դրել։ Էդ ում չի օգնել Սպայկան որ՞։ Սամվել ջան, էդ ո՞վ ա ասում։

- Ձյաձ Ժորա, մեր ընկերներն են, Նիկոլին Փաշինյան գիտե՞ս, իրա կուսակցությունից են, գրագետ ու լավ մարդիկ են։

- Սամվել ջան, Նիկոլը խելոք տղա ա, վեկալ էդ ընկերներիդ բեր ստեղ, բեր թող տենան ամեն օր քանի ընտանիքի տարվա հաց ենք Հայաստան բերում՝ խլելով հարևան պետությունների ախորժակից։ Ես մեր շեֆությանը կասեմ, չնայած ո՞վ ա տենց շեֆություն տեսել, որ բանվորի երկու գործն ա անում իրա հետ։ Բեր բալա ջան, ինչի՞ սխալ իմանան էրեխեքը։ Բեր համով ծիրան էլ կտանք։

- Լավ ձյաձ Ժորա, հարցնեմ կասեմ։ Դուք պինդ կացեք։

Սիրելի Արայիկ և Լենա, ի՞նչ կարծիքի եք համով ծիրան ուտելու ու գիշեր-ցերեկ ճանապարհների ու կամուրջների հետ կռիվ տվողներին մի քիչ «քյոմակ» անելու մասին »:



ԱԺ պատգամավորի այս գրառման ներքո մեկնաբանություններ են թողել ինչպես ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, այնպես էլ ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը:

Վերջինս, մասնավորապես, նշել է.

«Նախորդ տարիներին էլ այս սեզոնին եղել եմ գյուղերում, գիտեմ արտահանողների կողմից ստեղծվող բարդությունները: Այս պահին իմ և նաև Ձեր խնդիրը պետք է լինի հարցի արագ լուծումը, որովհետև ծիրանը ծառերի վրա չի սպասելու, մինչև մենք գնանք գանք, նամակագրության մեջ մտնենք, հարցումներ ուղարկենք և այլն: Հիմա կարևոր եմ համարում, որ նախարարությունն ու լրագրողներն արագ հետաքննեն խնդիրը, որ գեթ մեկ ժամի հապաղում չլինի արտահանման գործում»:

Արայիկ Հարությունյանի այս մեկնաբանությանը Սամվել Ֆարմանյանը պատասխանել է. «Արայիկ ջան, վստահ եղիր, որ այս օրերին ոչ մի հատիկ պտուղ չիրացված ու տեղում չվճարված չի մնում (գոնե թե Սպայկայի կողմից), նախկին խնդիրներն այսօր արդիական չեն։ Իսկ այս մեկ կոնկրետ փոքր արտահանողի հետ կապված խնդիրը միասին կհասկանանք, լավ է, որ պայմանավորվեցինք հյուրընկալվել Սպայկա»։

Ֆարմանյանի այս մեկնաբանությունից հետո Արայիկ Հարությունը համաձայնել է միասին այցելել «Սպայկա»՝ նշելով, որ այնուհանդերձ գտնում է, որ նախարարությունը միջգերատեսչական լծակներով պետք է լուծի այդ հարցը: 



Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը և Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ էին կատարել՝ նշելով, որ ահազանգել են ստացել Կրասնոդարից, թե «Սպայկա» ընկերությունը վերջին օրերին «փակել է Կարսնոդարի ամենամեծ` «Ռոզա վետռով» մեծածախ շուկան մնացած բոլոր ծիրան արտահանողների համար: Հայաստանից ծիրան արտաահնողները գալիս են այդ շուկա, այնտեղ հայտնում են, որ «Սպայկայից» են միայն ծիրան ընդունելու»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League