Վաշինգտոնում հայտարարել են ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հեռանալու մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտնել է, որ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը շուտով կհեռանա իր պաշտոնից: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ամերիկացի դիվանագետը հայտարարել է Twitter-ի իր էջում:
«Դեսպասն Կիսլյակը պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ում ռուսական դեսպանությունից: Նրան լավագույնն եմ մաղթում: Երբ ես պետական ծառայության մեջ էի գտնվում, նրա հետ աշխատելը հաճույք էր, նույնիսկ երբ մենք տարակարծիք էինք լինում»,-ասվում է Մաքֆոլի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հղում անելով ՌԴ Պետդումայի` միջազգային հարցերով հանձնաժողովի աղբյուրին` լրատվամիջոցները հայտնում էին, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի պաշտոնում արդեն հաստատվել է ՌԴ փոխարտգործնախարար Անատոլի Անտոնովի թեկնածությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



