Կոնֆեդերացիաների Գավաթ. Օրվա խաղերի լավագույն ֆուտբոլիստները
SPORTԳերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները ճանաչվել է Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլի երրորդ տուրի` Կամերունի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ` ստանալով BUD AF Man of the Match մրցանակը:
21-ամյա ֆուտբոլիստը դարձել է դուբլի հեղինակ: «Սոչիում» կայացած խաղն ավարտվել է գերմանացիների հաղթանակով` 3:1 հաշվով:
Օրվա մյուս խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ավստրալացի հարձակվող Ջեյմս Տրոիզին, ով գոլի հեղինակ էր դարձել Չիլիի հետ խաղում` 1:1:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Գերմանիան կմրցի Մեքսիկայի հետ, իսկ Չիլին` Պորտուգալիայի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



