Իրանում ավելի քան 50 մարդու են ձերբակալել՝ ահաբեկչական ցանցին առնչվելու կասկածանքով
INTERNATIONAL NEWSԻրանի անվտանգության ուժերն ահաբեկչական խմբավորումների հետ առնչություն ունենալու կասկածանքով ավելի քան 50 մարդու են ձերբակալել Քերմանշահ նահանգում:
Ինչպես փոխանցում է Press TV-ն` մեջբերելով նահանգի դատախազ Նեմաթ Սադեքիի խոսքը, սա երկրորդ խոշոր ձերբակալությունն է երկրի մայրաքաղաքում հունիսի 7-ին տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունից հետո:
Վերջինս հավելել է, որ ձերբակալված անձանց մոտ մեծ քանակությամբ մահապարտի գոտիներ, էլեկտրոնային դետոնատորներ և զենք է հայտնաբերվել ու առգրավվել:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ահաբեկչական հարձակումներ էին տեղի ունեցել Իրանի խորհրդարանում և Իմամ Խեմեյնիի դամաբարանի մոտ, որոնց հետևանքով 17 մարդ էր զոհվել: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



