Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդկանց են տարհանել
INTERNATIONAL NEWSԻսպանական Անդալուսիա համայնքի Մոգեր քաղաքի շրջակայքում բռնկված անտառային հրդեհների պատճառով ավելի քան 2000 մարդու են տարհանել:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով իսպանական ռադիակայանը, հրդեհը բռնկվել է երեկոյան Դոնյանա ազգային պարկի տարածքում: Կրակի մարման աշխատանքներին ուղղաթիռներով հարյուրավոր մարդիկ են մասնակցում:
Տեղի բարերի և խանութների սեփականատերերը ստիպված են եղել փակել իրենց հաստատությունները «մոխրե անձրևի» պատճառով, որը պատել է տանիքներն ու բաց պատշգամբները:
Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն փրկարարները չեն բացառում մարդկային գործոնը: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



