Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


6 հիվանդություն, որոնք կարող են երկար ժամանակ ընթանալ առանց ախտանշանների

LIFE

Մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում գլխացավերին, բերանի խոռոչի չորությանը կամ երկարատև հազին, սակայն հենց դրանք կարող են դառնալ աննկատ զարգացող հիվանդությունների ախտանշան: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 հիվանդություն, որոնք կարող են երկար ժամանակ ընթանալ առանց որևէ ախտանշանի: 1.      Շաքարային դիաբետ Ի հեճուկս տարածված կարծիքի՝ արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը ոչ միշտ է նշանակում, որ մարդը չի տառապում շաքարային դիաբետից: Զարգացման վաղ փուլերում այս հիվանդությունը գրեթե ոչ մի ախտանշան չի ունենում: Անհանգստության պատճառ կարող է դառնալ ծարավի զգացումը, բերանի խոռոչի չորությունը, աղոտ տեսողությունը, հաճախամիզությունը, սակայն մարդիկ, ցավոք, հաճախ են անտեսում այս ախտանշանները: Բացի այդ, շաքարային դիաբետի ակնհայտ ախտանշան կարող է լինել նաև պարանոցի և թևատակերի մաշկի մուգ գույնի, ինչի պատճառով մաշկը նմանվում է արևայրուքից մուգ երանգ ստացած մաշկին: Սովորաբար շաքարային դիաբետն ի հայտ է գալիս 45 տարեկանից բարձր անձանց մոտ, ուստի այդ տարիքի մարդիկ պետք է պարբերաբար բուժզննում անցնեն: Ռիսկային գոտում են նաև արյան գերճնշումից ու ավելորդ քաշից տառապող մարդիկ, ինչպես նաև նրանք, ում արյան մեջ բարձր է խոլեստերինի մակարդակը:

2.      Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ Այս հիվանդությունից է տառապում վերարտադրողական տարիքի կանանց մոտ 10%-ը: Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում կնոջ օրգանիզմում չափազանց շատ են արտադրվում տղամարդկանց հորմոնները, ինչի հետևանքով խանգարվում է դաշտանային ցիկլը և ձվազատման գործընթացը: Բացի այդ, այս համախտանշի հետևանքով բարձրանում է էնդոմետրիումի քաղցկեղի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ապնոէի և սրտի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հետևել առողջական վիճակին: Հարկ է հիշել, որ այս հիվանդության դեպքում հաճախ ի հայտ են գալիս բշտիկներ, երկարում է դաշտանային ցիկլը, գլխի մազերը բարակում են, իսկ մազերը մարմնի մյուս հատվածներում սկսում են ակտիվորեն աճել: Նման ախտանշանների դեպքում հարակվոր է բուժզննում անցնել: Ի դեպ՝ այս հիվանդությունը վերահսկելու համար բավական է պարբերաբար մարզվել և հետևել ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետայի:

3.      Զարկերակային բարձր ճնշում Գիտնականների հավաստմամբ՝ մարդկանց գրեթե 50%-ն անգամ գլխի չի ընկում, որ տառապում է արյան գերճնշումից: Այս հիվանդությունը կարող է երկար ժամանակ ընթանալ առանց ախտանշանների՝ վնասելով արյունատար անոթները, սակայն որոշ ժամանակ այց այն կարտահայտվի երիկամների հիվանդություններով, գլխուղեղի կամ սրտամկանի կաթվածով: Հարկավոր է տարեկան գոնե մեկ անգամ չափել զարկերակային ճնշումը: Սա շատ պարզ գործողություն է, որը կարելի է իրականացնել ինչպես բուժհաստատությունում մասնագետի օգնությամբ, այնպես էլ ինքնուրույն տնային պայմաններում:

4.      Գլաուկոմա Գլաուկոման շատ դանդաղ զարգացող հիվանդություն է, ուստի մարդիկ հաճախ չեն նկատում դրա առկայությունը: Այն առաջանում է աչքում ճնշման բարձրացման պատճառով, ինչի հետևանքով խանգարվում է աչքում հեղուկի շրջանառությունը: Արդյունքում մարդու տեսողությունը թուլանում է և դառնում ավելի աղոտ, ինչը կարող է հանգեցնել կուրության: Սովորաբար այս հիվանդությունն առաջանում է 40 տարեկանից բարձր անձանց մոտ, ուստի 40 տարեկանից հետո հարկավոր է ամեն տարի ստուգել տեսողությունը համապատասխան մասնագետի մոտ:

5.      Քնի օբստրուկտիվ ապնոէ (շնչառության կանգ) Շատերը կարծում են, որ ապնոէի նոպաները կարող են ի հայտ գալ միայն ճարպակալումից տառապող մարդկանց մոտ, սակայն սա թյուր կարծիք է, քանի որ, անկախ քաշից, այս հիվանդությունից տառապում է 20-70 տարեկան կանանց մոտ 50%-ը: Ապնոէն հիվանդություն է, որի դեպքում քնած մարդու շնչառությունը կարող է կտրուկ կանգ առնել:   Նման նոպաների պատճառ կարող են դառնալ սրտի հետ կապված խնդիրները, ինչպես նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետը: Ապնոէն գրեթե միշտ ի հայտ է գալիս կանանց մոտ: Այս հիվանդության մասին կարող են վկայել տրամադրության տատանումները, առավոտյան գլխացավերն ու թույլ գլխապտույտները: Բացի այդ, շնչառության կանգի պատճառով կանայք գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում են, ուստի անքնությունը նույնպես կարող է լինել ապնոէի ախտանշան: Ապնոէի ապտանշանների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի օգնությանը: Հիվանդության ախտորոշումից հետո բժիշկը սովորաբար նշանակում է ՍԻՊԱՊ-թերապիա, որի դեպքում քնած ժամանակ հատուկ ՍԻՊԱՊ-սարք է միացվում, որն ապահովում է անարգել շնչառությունը:

6.      Թոքերի քաղցկեղ Սա քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկն է, որը վաղ փուլերում գրեթե ոչ մի կերպ չի արտահայտվում: Ընդ որում՝ վտանգված են ոչ միայն երկար տարիներ ծխախոտ օգտագործող մարդիկ, այնպես էլ նրանք, ովքեր երբեք չեն ծխել: Այս հիվանդությունից խուսափելու համար ծխող մարդկանց խորհուրդ է տրվում պարբերաբար բուժզննում անցնել: Հարկ է հիշել, որ թոքերի քաղցկեղի ախտանշաններն են կրծքի ցավը, խռպոտությունը, շնչառության վատացումը և 2 շաբաթից ավել տևող չոր հազը:  

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns