Մարտին Շուլցն Էրդողանին հորդորել է ազատ արձակել կալանավորված լրագրողներին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը դիմել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ կոչ անելով ազատ արձակել երկրում բանտարկված լրագրողներին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
«Ազատ արձակեք կալանավորված լրագրողներին, եթե հնարավոր է՝ անմիջապես»,- Դորտմունդում կազմակերպված հանդիպման ժամանակ ասել է Շուլցը: Նա նշել է, որ Թուրքիայում հազարավոր ընդդիմադիրների, մեծ թվով լրագրողների բանտարկելն իսկական սկանդալ է:
Դիմելով Էրդողանին՝ Շուլցը կոչ է արել վերադառնալ ժողովրդավարությանը: «Էրդողանն այն ազատությունը, որն իր երկրում հրաժարվում է տալ ժողովրդին, այստեղ է պահանջում»,- նշել է Գերմանիայի կանցլերի թեկնածուն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



