Ինչպե՞ս առողջ պահել սիրտը
LIFEՄեր ժամանակներում մահացության դեպքերի հիմնական պատճառներից մեկը սրտանոթային հիվանդություններն են: Ինչպես բոլոր հիվանդությունների՝ այս հիվանդությունների պատճառները նույնպես կարող են լինել գեները, ինչպես նաև կենսակերպը, պասիվ ֆիզիկական վիճակը, սնունդը և սթրեսը:
Past.am-ի խորհուրդներին հետևելով՝ կարելի է շտկել այդ խնդիրը:

Սրտանոթային հիվանդությունները կարող են առանց նախանշանների լինել: Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգը կարգավորելով՝ կկարողանաք կանխարգելել սրտի կաթվածը:
Ճիշտ սնունդը կօգնի պահպանել արյունատար անոթերի առողջությունը՝ կանխարգելելով վտանգավոր խցանումները: Ճիշտ սննդակարգով կարող եք պայքարել բարձր խոլեստերինի և արյան մեջ հայտնված այլ ճարպերի դեմ:
Մրգեր և բանջարեղեն

Խնձորը կանխարգելում է արյան անոթների խցանումների առաջացումը: Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և մանրաթելեր: Այն կարող եք ուտել նշի կամ ընկույզի հետ միասին:
Ձուկ

Սրտի հիվանդությունները կանխարգելելու լավագույն տարբերակը ձուկն է: Հատկապես յուղոտ ձուկը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով: Ապացուցված է, որ ձուկը կանխարգելում և բուժում է սրտանոթային հիվանդությունները:
Ձիթապտղի յուղ

Այս յուղը հարուստ է ճարպերով: Ձիթապտղի յուղը նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...



