Հայկական զինված ուժերը լիարժեք կարող են կանխել պատերազմը. Մովսես Հակոբյան
SOCIETYՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ այս պահին սահմանում լարվածություն չկա: «Առաջապահ ստորաբաժանումները լիարժեք տիրապետում են սահմանային իրավիճակին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անդրադառնալով միջազգային և տեղական այն վերլուծություններին, իբր թե Արցախի գլխին պատերազմի ամպեր են կուտակվել, գլխավոր շտաբի պետն ասաց, որի չի կարող մեկնաբանել դրանք, քանի որ չի կարդացել:
«Զինված ուժերն ունեն իրենց վերլուծությունները, որոնք փաստում են, որ հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն»,- նշեց Մովսես Հակոբյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



