Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


ԾԻԳ-երում օպտիմալացման աշխատանքներից հետո շատ ֆինանսական միջոցներ գանձապետական միասնական հաշվով չեն շրջանառվում. ՎՊ նախագահ

POLITICS

Հայաստանի Վերահսկիչ պալատինախագահ Լևոն Յոլյանն Ազգային ժողովին ներկայացրեց ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում ներկայացնելով Վերահսկիչ պալատի եզրակացությունը՝ Լևոն Յոլյանն ընդգծեց, որ վերջին տարիներին կառավարության գործողությունների արդյունքում արձանագրվել են դրական բարեփոխումներ, որոնցում իր դերակատարումն ունի նաև Վերահսկիչ պալատը, որը մշտապես պետական բյուջեի վերաբերյալ իր եզրակացություններում ներկայացրել է առաջարկներ: «Տարիների ընթացքում համատեղ աշխատանքի արդյունքում շատ հարցեր ստացել են դրական լուծում, սակայն որոշ խնդիրներ այսօր արդիական են, և մենք գտնում ենք, որ դրանք լուծման կարիք ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Յոլյանը:

ՎՊ նախագահը կենտրոնացավ մեկ սկզբունքային խնդրի վրա, որը շուտափույթ լուծման կարիք ունի: «Դեռևս 2008-2009թթ. Վերահսկիչ պալատը շատ սուր է դրել հարցը, որ բոլոր վարկային և դրամաշնորհային միջոցները, որոնք արտացոլված են պետական բյուջեում, պետք է սպասարկվեն գանձապետական համակարգի միջոցով: Այն ժամանակ բոլոր այդ միջոցները շրջանառվում էին առևտրային բանկերում: 2010 թ. սկսած՝  կառավարությունը բավականին աշխատանք կատարեց բոլոր կազմակերպությունների հետ, բոլոր այդ միջոցները գործնականում ներառվեցին գանձապետական միասնական հաշվով իրականացմանը և դուրս բերվեցին առևտրային բանկերի սպասարկումից: Գիտեք, որ կառավարությունը 2016 թ. կատարեց ծրագրերի իրականացման գրասենյակների օպտիմալացում, և մեր գնահատականով այսօրվա դրությամբ բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ գանձապետական միասնական հաշվով չեն շրջանառվում: Մեր կարծիքով, կառավարությունը մոտակա ժամանակահատվածում այս ուղղությամբ պետք է համապատասխան գործողություններ իրականացնի: Պարզ ճշմարտություն է, որ եթե այդ միջոցները շրջանառվեն գանձապետական միասնական հաշվով, կլինեն թափանցիկ և վերահսկելի, իսկ մեր հաշվետվությունն՝ առավել արդյունավետ »,- ասաց Յոլյանը:

Նա նաև հավելեց, որ իրենք խնդիր էին դրել, որպեսզի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները, հիմնադրամները, ՊՈԱԿ-ները նույնպես պետք է  իրենց ֆինանսական ռեսուրսները շրջանառեն գանձապետական միասնական հաշվով: Նրա խոսքով՝ ցանկություն կա, սակայն մինչ այս պահը սայլը տեղից չի շարժվել: Լևոն Յոլյանը հույս հայտնեց, որ մոտակա ժամանակահատվածում այս ուղղությամբ ևս քայլեր կձեռնարկվեն:

Անդրադառնալով ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ Վերահսկիչ պալատի հաշվետվության արժանահավատության խնդրին՝ ՎՊ նախագահն ընդգծեց, որ  իրենք մայիսին են ստանում հաշվետվությունը և նույնիսկ մեկ ամիս ժամանակ չեն ունենում համապատասխան գնահատական տալու վերլուծությունների համար, ուստի  եզրակացությունը շատ դեպքերում կրում է կամերալ և  վիճակագրական բնույթ: «2018 թ. Սահմանադրության պահանջով մեր եզրակացությունը պետք է հիմնված լինի տարվա ընթացքում իրականացված աուդիտի արդյունքների վրա: Կարծում եմ, որ այդ ժամանակ մենք առավել լուրջ հաշվետվություն կունենանք: Մենք հիմա Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք արդյունավետ կատարել այդ գործը և Ազգային ժողովին ավելի շատ հարցեր ներկայացնել»,- եզրափակեց Լևոն Յոլյանը:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future