Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Անցյալ տարվա տնտեսական աճին նպաստել է արտահանման զգալի առաջանցիկ աճը ներմուծման նկատմամբ

POLITICS

Հայաստանի տնտեսության ակտիվությունը 2016 թ. դանդաղել է՝ պայմանավորված գյուղատնտեսության և շինարարության ճյուղերի իրական ծավալների նվազմամբ: Տարվա ընթացքում տնտեսական աճը կազմել է 0.2 տոկոս նախորդ տարվա 3.2 տոկոսի և տարվա համար կանխատեսված 2.2 տոկոս ցուցանիշի դիմաց: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ ԱրթուրՋավադյանը՝ ներկայացնելով բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը: «Այնուհանդերձ, դրական զարգացումներ են արձանագրվել արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում, որոնց իրական աճը կազմել է համապատասխանաբար 5.1 և 4.1 տոկոս: Հայաստանի տնտեսության ակտիվության դանդաղումը հիմնականում պայմանավորված էր վերջին տարիների ընթացքում ներքին և օտարերկրյա զուտ ներդրումներ կրճատմամբ, պղնձի և հանքահումքային ապրանքների միջազգային գների նվազմամբ, ինչպես նաև ՌԴ-ից դրամական փոխանցումների նվազման հետևանքով տնային տնտեսությունների կողմից տնօրինվող եկամուտների կրճատման ազդեցությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջավադյանը:

2016 թ. մասնավոր ներդրումների միջավայրը շարունակել է թույլ մնալ, մինչդեռ մասնավոր սպառման մասով նկատվել են աճի վերականգման միտումներ: 2016 թ. ցածր գնաճային միտումները նպաստել է գնաճային սպասումների նվազմանը, ինչն արտացոլվել է շուկայական տոկոսադրույքների մակարդակում. նվազել են ինչպես պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, այնպես էլ վարկավորման տոկոսադրույքները:

«Հարկաբյուջետային ընդհանուր քաղաքականությունը իրականացվել է և՛ պետական սպառման, և՛ պետական կապիտալ ներդրումների աճի ուղղությամբ, որի արդյունքում 2016 թ. պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ում 2 տոկոսային կետով գերազանցել է տարվա համար նախանշված մակարդակը՝ կազմելով ՀՆԱ-ի 5.5 տոկոսը: 2016 թ. տնտեսական աճին շարունակել է հիմնականում նպաստել զուտ արտահանումը՝ շնորհիվ ներմուծման նկատմամբ արտահանման զգալի առաջանցիկ աճի: Արդյունքում ապահովվել է երկրի արտաքին հաշվեկշռվածությունը. ընթացիկ հաշվի պակասուրդը  պահպանվել է նախորդ տարվա նույն՝ ՀՆԱ-ում 2.7 տոկոս մակարդակում»,- մանրամասնեց Արթուր Ջավադյանը:

ՀՀ ԿԲ նախագահը հավելեց, որ 2016 թ. ընթացքում տնտեսական ակտիվության բացասական հետևանքները մեղմելուն ուղղված պետական բյուջեի ծրագրված ծախսերի համեմատաբար բարձր կատարողականի և եկամուտների ծրագրված մակարդակի ավելի ցածր կատարողականի պայմաններում պետբյուջեի պակասուրդը կազմել է 278 միլիարդ դրամ՝ նախատեսված 180 միլիարդ դրամի դիմաց: «Պետական պակասուրդի վերը նշված աճը, բնականաբար, անդրադարձել է պետական պարտքի վրա և հանգեցրել է պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճի: Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է  56.7 տոկոս: Այս պարագայում 2017 թ հարկաբյուջետային քաղաքականությունը սահմանափակված է պետական պակասուրդի հարկաբյուջետային կանոնով, որի հետևողական պահպանումը չափազանց կարևոր է պետական պարտքի կառավարելիությունը և մակրոտնտեսական կայունությունը ապահովելու տեսանկյունից»,- եզրափակեց ՀՀ ԿԲ նախագահը:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank