Բեյոնսեի և Ջեյ Զիի երեխաները բժիշկների հսկողության ներքո են
LIFEՀունիսի 12-ին Բեյոնսեն լույս աշխարհ բերեց իր երկվորյակներին, ինչի մասին, իհարկե, հայտնի դարձավ շուրջ մեկ շաբաթ անց: Ըստ լուրերի՝ երեխաներին ծնողների անուններով են կոչել, սակայն այս լուրը պաշտոնապես դեռեւս չի հաստատվել: Ասում են՝ տղային կոչել են Շոն (Ջեյ Զիի իսկական անունը՝ Շոն Քարթեր), իսկ աղջկան՝ Բեյա (Բեյոնսեի կարճ տարբերակը):

USA Today-ի հաղորդմամբ՝ նորածիններն առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Բանն այն է, որ երեխաների մոտ դեղնախտ են հայտնաբերել: Փոքրիկները բժիշկների հսկողության ներքո են. հատուկ հիվանդասենյակում նրանք ուլտրամանուշակագույն լամպերի տակ են, որոնք կարգավորում են դեղին պիգմենտի մակարդակը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բժիշկները սա վտանգավոր խնդիր չեն համարում, բայց առայժմ չեն պատրաստվում դուրս գրել երեխաներին:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
5
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments



