Մեծ Բրիտանիայի թագավորական գվարդիայի հրամանատար առաջին անգամ կին է ընտրվել
INTERNATIONAL NEWSԿանադացի զինծառայողը դարձել է առաջին կինը, ով ընտրվել է Լոնդոնում Բուքինգհեմյան պալատը հսկող թագավորական գվարդիայի հրամանատար: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Պահակախմբի հերթափոխման արարողությունն անց է կացվել երկուշաբթի առավոտյան, երբ Մեգան Կուոտոն կանգնել է 40 զինվորականի ղեկավարի պաշտոնին:
«Ես ուղղակի փորձում եմ կատարել իմ աշխատանքը հնարավորինս լավ և միևնույն ժամանակ մնալ համեստ: Իմ բոլոր գործընկերները երջանիկ կլինեին ղեկավարել թագավորական գվարդիան, և ես ուրախ եմ, որ ինձ նման պատիվ է շնորհվել»,- հավելել է նա:
Թագավորական գվարդիան ստեղծվել է Բրիտանիայում XVII-րդ դարի կեսին և բրիտանական բանակի մաս է կազմում, որն ապահովում է միապետի անվտանգությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



