Մահմեդականները պարտավոր են պայքարել Իսրայելի դեմ. Խամենեի
INTERNATIONAL NEWS«Մահմեդականները պարտավոր են պայքարել Իսրայելի դեմ»,- PressTV-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին։
Նրա խոսքով, երբ «թշնամին զավթում է մահմեդականների հողերը, ջիհադը (սրբազան պատերազմ) յուրաքանչյուրի պարտքն է դառնում»։ «Այսօր Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը պարտավորություն եւ անհրաժեշտություն է»,- նշել է Խամենեին՝ վրդովվելով, որ ոմանք խուսափում են այդ պարտականությունից։
Խոսելով Եմենի, Սիրիայի, Իրաքի եւ Հյուսիսային Աֆրիկայի իրադրության մասին՝ Խամենեին նշել է, թե վտանգ կա, որ «պաղեստինյան խնդիրը մոռացության կմատնվի»։ Նա ընդգծել է, որ Պաղեստինը մահմեդական աշխարհի թիվ մեկ խնդիրն է, սակայն որոշ մահմեդական երկրներ անտեսում են դա եւ մոռանում այդ մասին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



