Բրիտանիայի դեսպանը արդարադատության նախարարություն էր գնացել
INTERNATIONAL NEWSՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Հանդիպման ընթացքում Դավիթ Հարությունյանը ներկայացրել է Նախարարության գերակա ծրագրերը եւ դեսպանի հետ քննարկել Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ու ՀՀ աշխատանքային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներում համագործակցության հնարավորությունները:
Դեսպանը կարեւորել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ ընթացքն ու այդ համատեքստում փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել :
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



