Իրանի խորհրդարանը կշռադատում է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների կապակցությամբ պատասխան քայլերի հնարավորությունը
INTERNATIONAL NEWSԻրանի խորհրդարանը կշռադատում է ԱՄՆ նոր պատժամիջոցների կապակցությամբ պատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։ PressTV-ի փոխանցմամբ, պատասխան քայլերի փաթեթը ներառում է 10 բաժին ու 20 հոդված, որոնք Իրանի խորհրդարանը կքննարկի հաջորդ շաբաթ։
Խորհրդարանի՝ անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալլաէդին Բորուժերդիի խոսքով այդ քայլերը կոշտ պատասխան կդառնան ԱՄՆ պատժամիջոցներին։ Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնը մշակել է «Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդիր ու ահաբեկչական գործունեության մասին» օրինագիծ, որը դիտարկում է ԱՄՆ կողմից ահաբեկչության աջակցության ու մարդու իրավունքների խախտման հարցերը, նաեւ Իրանի ԶՈՒ ուժեղացման ու ԱՄՆ-ում բնակվող իրանցիներին ավելի ուժեղ աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



