Ապարանում 28-ամյա աղջիկն ինքնասպան է եղել ննջասենյակում
SOCIETYTert.am-ի տեղեկություններով Ապարանում երիտասարդ կինն ինքնասպանություն է գործել իր ննջասենյակում կախվելու միջոցով։
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ասելով, որ նման ահազանգ ոստիկանությունը ստացել է:
«Ապարան» շտապօգնության կայանից, ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Բաղրամյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա՝ կախված վիճակում»:
ՀՀ քննչական կոմիտեից էլ Tert.am-ին հայտնեցին, որ նման դեպք գրանցվել է.«Ահազանգ ունենք, հայտնաբերվածը 1989-ին ծնված քաղաքացի է»:
Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



