Խոշոր ավտովթար Նուբարաշենի խճուղում. բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորը ժամկետային զինծառայող է.
SOCIETYԵրեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղու և դեպի Մասիս քաղաք տանող խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 56-ամյա Գառնիկ Հարությունյանի վարած Toyota մակնիշի 02 GՕ 010 համարանիշի և Նուբարաշենի բնակիչ, 32-ամյա Հայկ Շահվերյանի վարած Mercedes մակնիշի 30 PO 707 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Նարեկ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, այնուհետև ՀՀ ՊՆ Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավոր Ն. Սահակյանը ժամկետային զինծառայող է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



