Վթար Մոլդովական փողոցում. Կա երկու վիրավոր
SOCIETYՀունիսի 26-ին, ժամը 18:35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի 20 NN 101 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել 48 շենքի մոտակայքում գտնվող զորամասի արգելաձողերին, ապա՝ պատին, ինչի հետեւանքով վարորդը եւ մեկ քաղաքացի հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել են գազի բալոնի փականը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



