Վիկտոր Վալդեսը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը հունվարին կհեռանա ակումբից։ Այդ մասին հայտնել է 33-ամյա դարպասապահի գործակալ Գինես Կարվախալը։ Վալդեսը կտեղափոխվի իր ընտրած ակումբը, հաղորդում է Marca-ն։
Այս շաբաթ բրիտանական մամուլը հաղորդել էր, որ անգլիական «Նյուքասլն» է ցանկանում ձեռք բերել Վալդեսին, որը 2014-ին ազատ գործակալի կարգավիճակում «Բարսելոնայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։
Սակայն հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի եւ 33-ամյա իսպանացի խաղացողի աշխատանքային հարաբերությունները «Մանչեսթեր Յունայթեդում» չդասավորվեցին, եւ Վալդեսն այժմ զրկված է, նույնիսկ, երիտասարդական թիմի հետ ընդհանուր մարզումների մասնակցելու իրավունքից: Վալդեսի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2016թ. ամառ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



