Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Riaderbent. «Ադրբեջանը կմասնատվի պատերազմի արդյունքում». «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական ԶԼՄ–ներն այս անգամ մեծ աղմուկ են բարձրացրել «ՌԻԱ Դերբենտ» կայքում հրապարակված «Ինչ կտա Ղարաբաղի համար մղվող նոր պատերազմը» հոդվածի առիթով, որում ևս մեկ անգամ բարձրաձայնվել է աշխարհին հայտնի այն փաստի մասին, որ Ադրբեջանն է պատասխանատու Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում սադրանքների համար:

Հոդվածագրի կողմից, ի թիվս այլ փաստերի, Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների հանդեպ վարվող քաղաքականության բացահայտո՞ւմն է դարձել հերթական հիստերիայի պատճառ, թե նաև այն, որ հոդվածում շեշտվել է Ադրբեջանի՝ երիտասարդ պետություն լինելը, դժվար է ասել:

Իրենց հերթական անգամ ծիծաղելի վիճակի մեջ գցելով, ադրբեջանական լրատվամիջոցները զառանցում են, թե հոդվածը հայերի ձեռքի գործն է, քանի որ ««ՌԻԱ Դերբենտի» խմբագիրը կապ ունի ոչ միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների, այլ նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ» և Դաղստանի ղեկավարությանը կոչ են անում ուշադրություն դարձնել ««Սադվալ» անջատողական կազմակերպության կողմից վերահսկվող լրատվամիջոցին»:

«ՌԻԱ Դերբենտի» հոդվածագիր Նաժմուդին Ալիևն իր «Ինչ կտա Ղարաբաղի համար մղվող նոր պատերազմը» հոդվածում գրում է.

«Ադրբեջանի դիմակայությունը Հայաստանի և Արցախի Հանրապետության հետ իր գագաթնակետին է հասել: Շատ քաղաքական վերլուծաբաններ կանխատեսում են անցում լայնածավալ ռազմական գործողությունների՝ մոտ ապագայում:

Անխուսափելիորեն, հարցեր են ծագում. ի՞նչ կլինի դեպքերի այդպիսի զարգացման պարագայում, ինչպե՞ս դրան կարձագանքեն դաղստանցիները, Ադրբեջանի Հանրապետության փոքրամասնությունները և ի՞նչ մարտահրավերների առաջ կկանգնի Ռուսաստանը:

Փոխզիջումների չգնալը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հանգեցրել է ճգնաժամի, որը չի հաջողվում լուծել Մինսկի խմբին:

Բազմաթիվ հանդիպումների Ֆորմալ արդյունքներն, ըստ էության, չեն արտացոլում իրավիճակի սրումը տարածաշրջանում: Քառօրյա պատերազմը անցյալ տարվա ապրիլին, բազմաթիվ ընդհարումներն ու դիվերսիաները՝ տեղի ունեցած դրանից առաջ և հետո, խոսում են այն մասին, որ թեժ փուլը մոտ է:

Ճգնաժամ, որ միլիտարիզմ է առաջացնում

Կան լուրջ պատճառներ, որ արագացնում են հակամարտության վերակենդանացման բացասական սցենարը: Գլխավոր պատճառներից մեկը Ադրբեջանի տնտեսական վիճակի վատթարացումն է, որը խափանում է այդ երկրում քաղաքական կայունությունը:

Ստեղծված ճգնաժամը հաղթահարելու՝ Ադրբեջանի ղեկավարության անկարողությունը, որն ուղեկցվում է բնակչության դժգոհության աճով, պաշտոնական Բաքվին ռազմական արկածների է մղում:

Ագրեսիվ հռետորաբանությունն արդեն ակնհայտորեն բավարար չէ հայրենասիրական զգացմունքները շահարկելով Ադրբեջանի քաղաքացիներին հրատապ խնդիրներից շեղելու համար:

Հետևաբար, այս հանգամանքները կարող են ստիպել Բաքվին ծայրահեղ միջոցների գնալ: Սակայն այս դեպքում, միայն կոնկրետ արդյունքները, այն է՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ վերահսկողությունը, կարող է կրկին բարձրացնել Ադրբեջանի ղեկավարության վարկանիշը:

Դրա համար անհրաժեշտ կլինի զգալի ռազմական ռեսուրսներ ներգրավել:

Ցանկանում են պատերազմել, սակայն չի կարելի

Սակայն ռազմական հաջողության հասնել հնարավոր է միայն որոշակի պայմաններում:

Առաջին` արտաքին քաղաքականության մեջ բարենպաստ իրավիճակ, երբ Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվի այլ երկրների կողմից, և ցանկալի կլինի, որ Ադրբեջանը աջակցություն ստանա:

Սակայն, սա քիչ է հավանական:

Ադրբեջանի բանակի մի շարք ռազմական դիվերսիոն սադրանքներից հետո (իսկ վերջին միջադեպից հետո, երբ Ադրբեջանը հրթիռով խոցել էր Արցախի հանրապետության «ОСА» զենիթահրթիռային համակարգը, դրանում կասկած չունենք) ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները հակված են այն բանին, որ հակամարտության գոտում լուրջ մոնիթորինգ իրականացվի՝ հակամարտության սրումը կանխելու նպատակով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների դիրքորոշումը, հատկապես Ռուսաստանինը, որոշիչ է այս հարցում: Այլ երկրների հետ ոչ մի կոալիցիա չի հանգեցնի Ադրբեջանի դիրքի ամրապնդման:

Երկրորդ պայմանը՝ հսկայական քանակի գերժամանակակից ռազմական տեխնիկայի առկայություն, ժամանակակից հրթիռային համակարգեր, բարձր ճշգրտության զենքեր, ավիացիայի վերջին նմուշներ, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր և այլն, որոնք հնարավորություն կընձեռեն հեռավորության վրա ճնշելու մրցակցի պաշտպանունակությունը:

Սակայն, ներկայում, ըստ բազմաթիվ ռազմական փորձագետների, Ադրբեջանն ի վիճակի չէ իրականացնել այդպիսի բլիցկրիգ՝ չնայած զինտեխնիկա գնելու և դրանք կառավարող մասնագետներին վերապատրաստելու զգալի ծախսերին:

Այստեղ հարկ է նաև հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի բարդ, լեռնային տեղանքը, որը դժվարացնում է ռազմական տեխնիկայի հեռահար կիրառումը:

Երբ խնդիրները երկրում շատ ավելի կարևոր են, քան Ղարաբաղը

Երրորդ պայմանը՝ Ադրբեջանի բնակչության աջակցությունը, նրա պատրաստակամությունը՝ զոհաբերելու իրեն հանուն Ղարաբաղի: Չնայած իշխանությունների նպատակաուղղված քարոզչությանը, ադրբեջանցիները պատերազմին մասնակցելու ցանկություն չունեն:

90–ականներին ղարաբաղյան պատերազմի ժամանակ նկատվում էր զորակոչային տարիքի տղամարդկանց զանգվածային արտագաղթ դեպի Ռուսաստան: Ամենայն հավանականությամբ, այդպիսի հակապատերազմական տրամադրությունները պահպանվել են, նույնիսկ խորացել: Մարդիկ չեն ուզում իրենց կյանքը զոհել այս հակամարտության մեջ:

Իսկ այն, որ հերթական զինված բախումներն անխուսափելիորեն կհանգեցնեն զանգվածային կորուստների, կասկած չի հարուցում: Եվ նույնիսկ հսկայական ծախսերը, որ անում է Ադրբեջանը գերժամանակակից զինտեխնիկա ձեռք բերելու համար, էապես չեն փոխի իրավիճակը. Ղարաբաղը հնարավոր չէ գրավել, դեպի այն տանող հեռավոր ճանապարհներին նստած:

Հաջորդ, ոչ պակաս կարևոր գործոնը, որն անշուշտ, կազդի այս դիմակայության ելքի վրա, էթնո–քաղաքական իրավիճակն է Ադրբեջանում:

Հիմնականում երկրի հյուսիսում (լեզգիներ, ավարներ, ցախուրներ, ռուտուլներ) և հարավում (թալիշներ) ապրող կովկասյան ու իրանյան ժողովուրդների դժգոհությունը իրենց ներկա վիճակից, տարեց տարի աճում է, իսկ սոցիալ–տնտեսական անբարենպաստ իրավիճակը է՛լ ավելի է խորացնում այն:

Եվ հարկ է նշել այդ ժողովուրդների, ու ինչու չէ, նաև Ադրբեջանի թյուրք–ադրբեջանական բնակչության մեծամասնության ակնհայտ ու թաքնված ռուսամետությունը:

Էթնիկ փոքրամասնություններ. կո՞ղմ թե դեմ

Այս տրամադրություններն ազգային փոքրամասնությունների մոտ, թե՛ իրենց համայնքներում, և թե՛ սփյուռքում՝ Ռուսաստանում, հիմնված են այն տեսակետի վրա, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին միտումնավոր են ուղարկում Հայաստանի և Արցախի հետ սահման, որտեղ նրանք սպանվում են:

Դժվար է ասել, թե ինչպես կարձագանքեն այդ ժողովուրդների ներկայացուցիչները պատերազմի նոր փուլի դեպքում: Սակայն կասկած չկա. Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնել ցանկացող լեզգի կամ թալիշ կամավորներ զգալիորեն ավելի քիչ կլինեն, քան 90–ականներին:

Ավելին, մենք չենք կարող բացառել, որ «Ադրբեջան» երիտասարդ պետությունը կարող է պարզապես չգոյատևել պատերազմի ժամանակ. կարող է իշխանափոխություն տեղի ունենալ կամ Ադրբեջանի էթնո–քաղաքական լանդշաֆտին համապատասխան՝ երկիրը կարող է բաժանվել մի քանի մասերի՝ ինքնավար ու անկախ:

Հետևաբար, անկախ նրանից, թե ինչ նպատակներով են առաջնորդվում Ադրբեջանի իշխանությունները, նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչ հսկայական ռիսկեր է պարունակում պատերազմը Հայաստանի և Արցախի հանրապետության հետ:

Ռուսաստանը կրկին ներքաշված կլինի

Հակամարտության սրումը հերթական անկայունության օջախը կստեղծի Ռուսաստանի հարավային սահմաններին: Պետք է մեր երկիր միգրացիայի կտրուկ աճ ակնկալել՝ հիմնականում Ադրբեջանից:

Իսկ եթե ադրբեջանական պետականությունը չդիմակայի հեղափոխությանը և փլուզմանը, ապա այդ գործընթացներում ներգրավված կլինեն ինչպես Ռուսաստանը (հատկապես Դաղստանը), այնպես էլ, հարևան Իրանը:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար, ով առանց այն էլ կոնֆլիկտի մեջ է Ուկրաինայի արևելքում Լուգանսկի ժողովրդական հանրապետության և Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ՝ մի կողմից և պաշտոնական Կիևի հետ՝ մյուս կողմից, դա շատ անցանկալի է:

Բայց եթե զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում հնարավոր չլինի մարել, Ռուսաստանը ստիպված կլինի արագ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու, հատկապես, եթե Ադրբեջանի հանրապետությունը մասնատվի:

Իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով Ռուսաստանն առաջին հերթին հարաբերություններ կկառուցի Ադրբեջանի ռուսամետ բնակչության հետ, հատկապես Ադրբեջանի հյուսիսում, որտեղ հիմնականում դաղստանալեզու ժողովուրդներ են բնակեցված»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank