Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունն արտոնություն է տվել էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանի հիմնադրած ընկերությանը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած ՀՀ կառավարությունը մերժում է յուրայինների բիզնես հովանավորչությունը, սակայն կառավարության նախորդ նիստում տեղի է ունեցել մեկ ուշագրավ իրադարձություն:

Կառավարությունը որոշել է մաքսատուրքից ազատել «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ–ԷՄ–ՋԻ)»–ի կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները: Ըստ հիմնավորման՝ «գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից»:

«Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ–ԷՄ–ՋԻ)» ընկերությունը չնայած գրանցված է Երևանի Սայաթ–Նովա հասցեում, հողատարածք ունի Հրազդան քաղաքում, որտեղ էլ հիմնել է արևային էներգիայի արտադրությունը: Ուշագրավն այն է, որ այս ընկերությունը հիմնադրել է էներգետիկայի ներկա նախարար Աշոտ Լևոնի Մանուկյանը: Այս մասին տեղեկանում ենք պետռեգիստրի կայքից: Ըստ կայքի՝ Աշոտ Մանուկյանի մասնակցությունը դադարեցված է իր հիմնադրած ընկերությունում:

Քանի որ մաքսատուրքից ազատված ընկերությունը հենց էներգետիկայի ոլորտում է գործում և կարող է լինել շահերի բախում, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խոսնակ Վասակ Թարփոշյանից «Փաստը» հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է ընկերությունը փոխանցվել է Աշոտ Մանուկյանի հարազատներին կամ այժմ նախարարն ունի՞ բաժնետոմսեր այդ ընկերությունում կամ որևէ այլ առնչություն: Մամուլի խոսնակը խոստացավ պատասխանել մեր հարցմանը, սակայն երեկ չկարողացավ պատասխանել՝ խոստանալով պատասխանն ուղարկել ավելի ուշ:

Նշենք, որ այս ընկերությունը կառավարությունից արտոնություն է ստացել նաև 2 ամիս առաջ. ապրիլի 20–ին ևս կառավարությունը որոշել է մաքսատուրքից ազատել «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ–ԷՄ–ՋԻ)»–ին՝ հիմնավորելով, որ ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է արևային էներգիայի արտադրության մեջ և նախատեսում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 100000 ամսական միջին աշխատավարձով: Ըստ այդմ՝ ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 41 մլն 849 հազար դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում։ Ընկերությունն ապրիլին խոստացել է, որ կիրականացնի 287 մլն դրամի ներդրում։

Ի դեպ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ով պաշտոնն ստանձնել է անցյալ տարվա սեպտեմբերի 20–ին, մինչ նախարար դառնալը՝ 2015–2016 թվականներին, եղել է «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ գլխավոր տնօրենը, իսկ դրանից առաջ ղեկավարել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ–ն։

Անցյալ տարի նախարարը հայտարարագրել է 34,7 մլն դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ։ Աշոտ Մանուկյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 12 մլն 813 հազար և 42 հազար 400 ֆունտ ստեռլինգ: Անշարժ գույք բաժնում նախարարը հայտարարագրել է երկու բնակարան և մեկ ավտոտնակ։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Աշոտ Մանուկյանի հանձնած փոխառությունը կազմել է 130 հազար ԱՄՆ դոլար։

Եթե կառավարությունն ուզում է, որ հանրությունը հավատա հավասար բիզնես հնարավորությունների ստեղծման առթիվ իր հայտարարություններին, ապա պիտի ապացուցի հասարակությանը, որ արտոնություններ է տալիս ոչ միայն յուրայիններին, այլ բոլորին. հակառակ դեպքում Հայաստանի բիզնես դաշտում կմնան միայն օլիգարխներն ու կառավարության անդամները:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts