Միլլերը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է նաեւ Կարեն Կարապետյանի հեռանկարները. «Իրատես»
POLITICS«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե չնայած «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերի վերջին երեւանյան այցի հիմքում էներգետիկ խնդիրներն էին, այնուհանդերձ, թե Սերժ Սարգսյանի, թե Կարեն Կարապետյանի հետ հանդիպումների ընթացքում չեն անտեսվել նաեւ քաղաքական որոշ հարցեր: Մասնավորապես խոսել են ներկայիս կառավարության գործունեության եւ վարչապետի հեռանկարների շուրջ:
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, Ա. Միլլերի հետ զրույցում Սերժ Սարգսյանը բավականին դրական է գնահատել Կարեն Կարապետյանի գործունեությունը եւ հեռանկարները: Պատահական չէ, որ «Գազպրոմի» նախագահը հեռուստաընկերություններին տված կարճ հարցազրույցում նույնպես հատուկ շեշտել է, որ Հայաստանի տնտեսությունում լուրջ աշխուժություն է նկատվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



