Հավայան կղզիների վարձույթով փոքրիկ տնակը` լավայից հատակով (լուսանկարներ)
PHOTO«Հատակը լավա է» խաղը արդեն տասնամյակներ շարունակ չի դադարում լինել սիրված ու հայտնի, իսկ վերջերս այն վերածվեց իսկական մեմի: Past.am-ն առաջարկում է ձեր արձակուրդն անցկացնել մի տնակում, որի հատակն իսկապես լավա է և ամեն վայրկյան այն կարող է ժայթքել ձեր ոտքի տակ:

Հավայան կղզիներում այսպիսի մի բնակարան կարելի է ձեռք բերել վարձույթով: Տունը գտնվում է 1983թ.-ին արթնացած հրաբխից 6,5 կմ հեռավորության վրա: Մինչ այժմ հրաբուխը ժայթքել է 66 անգամ:

Նախագծի հեղինակը Ուիլ Բեյհարցն է: Տնակը հրաշալի կերպով կարծես միաձուլվում է շրջակա զարմանահրաշ բնությանը: 41,8 ք/մ մակերես ունեցող տունն ամբողջովին կահավորված է: Այս գողտրիկ անկյունը ապահովված է ամեն տեսակի հարմարություններով. տան մեջ կա էլեկտրականություն, ինտերնետ, ջուր և այլն:

life.ru-ի փոխանցմամաբ, տան տերը իր վարձակալներին խոստանում է ստանձնել նաև էքսկուրսավարի պարտականությունները, ով ցույց կտա տեղի տեսարժան վայրերը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



