Հայաստանը 2016թ. ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից ստացել է ավելի շատ գումար, քան փոխանցել է
ECONOMICSԵվրասիական տնտեսական միության ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանը 2016թ. ստացել 52.9 միլիարդ դրամ, սակայն տարվա ընթացքում ընդհանուր փոխանցել է 33.9 միլիարդ դրամ: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
«Այսինքն, 19 միլիարդ դրամ ավելի մաքսատուրք ենք ստացել, քան փոխանցել ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Հարությունյանը:
ՀՀ ՊԵԿ նախագահը հավելեց նաև, որ նախորդ տարվա համեմատ ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից 3 միլիարդ դրամ պակաս է փոխանցվել Հայաստանին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



