Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կոտայքի մարզում բացվել են Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման և Խոզերի գենետիկական կենտրոններ

ECONOMICS

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունիսի 27-ին այսօր Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում մասնակցել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման և Խոզերի գենետիկական կենտրոնների բացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Ողջունելով ներկաներին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կիսում է բոլոր շահագրգիռ կողմերի ուրախությունը, որոնք մասնակցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտում նման կարևոր ներդրմանը: 

«Ինչպես գիտեք, խոզաբուծության զարգացման կարևորությունն այսօր ընդգծվում է նաև պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր երկրում այդ ճյուղի զարգացման մակարդակն ավելի ցածր է, քան պահանջարկը: Սակայն մենք համոզված ենք, որ այս նորաստեղծ գենետիկ կենտրոնը թույլ կտա բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը և ներդնել նոր տեխնոլոգիաներ խոզաբուծության ոլորտում»,-մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը: 

Նախարարն իր խոսքում հատուկ շնորհակալություն է հայտնել Ավստրիայի և ԱՄՆ-ի կառավարություններին՝ ցուցաբերած աջակցության համար` համոզմունք հայտնելով, որ ներդրումները կլինեն շարունակական, ինչպես նաև առանձնահատուկ շեշտադրել է CARD հիմնադրամի գործունեությունը` որպես գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաներ և նոր խոսք բերող կազմակերպություն` պատրաստակամություն հայտնելով զարգացնել համագործակցությունը: 

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Բրիզերը, կարևորելով տարածաշրջանում եզակի գենետիկ կենտրոնների բացումը, իր հերթին նշել է, որ դրանք նոր տեխնոլոգիաների հետ կապված ծառայություններ են մատուցելու ֆերմերներին և ձեռնարկատերերին, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ են տրամադրելու ֆերմերներին, ձեռնարկատերերին և անասնաբույժներին՝ դասընթացներ անցկացնելով նաև հարակից համայնքների 2500 ֆերմերների համար: Կենտրոնի գործունեության շրջանակում հասանելի է լինելու նաև լիզինգային վարկավորման ծառայությունը, որին ներգրավվելու է 3000 տնտեսություն: Դեբորա Բրիզերն ընդգծել է, որ նմանատիպ կենտրոնը հնարավորություն է տալիս ռեսուրսների վրա հիմնված ծառայություններից անցում կատարել տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների, ինչը կապահովի տնտեսական աճ և եկամուտ: 

Ներկայացնելով նորաբաց կենտրոնների առավելությունները՝ CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը  հավելել է, որ հիմնական նպատակը եղել է ոլորտի նորարարությունները Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող տնտեսությունների համար հասանելի դարձնելը: Գենետիկական այդ նորամուծությունները հնարավորություն կտան ավելացնել խոզերի ծինը, ստանալ առավել առողջ և դիմացկուն գոճիներ, բարձրացնել խոզերի մթերատվությունը, ինչը կապահովի ֆերմերային տնտեսությունների կայուն աճ և շուկայում մսի գնի իջեցում: 

Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնը (ԳԱՍԿ) հիմնվել է CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում: 

Խոզերի գենետիկական կենտրոնը ևս հիմնել է CARD հիմնադրամը՝ «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում. փուլ II» ծրագրի շրջանակներում՝ Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards