ՀՀ-Իրան և ՀՀ-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը կավարտվի 2019թ.
ECONOMICSՀայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ. վերջին: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
«Տարածաշրջանային համագործակցության զարգացման նպատակով շարունակվել են 2016թ. Հայաստան-Իրան օդային գծի կառուցման աշխատանքները: 400 կիլովատ լարման էլեկտրահաղորդման Հայաստան-Վրաստան գծի կառուցման նպատակով հայտարարվել է գլխավոր կապալառուների ընտրության միջազգային մրցույթներ, որոնց արդյունքների ամփոփումը և պայմանագրերի կնքումը նախատեսվում է 2017թ. ընթացքում: Էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը նախատեսվում է ավարտել 2019թ. վերջում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ օդային գծերի կառուցման արդյունքում ՀՀ-Իրան էլեկտրահաղորդման հզորությունը 300 մեգավատից կհասցվի 1000-1200 մեգավատի, իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման հզորությունը՝ 200 մեգավատից կհասցվի 300 մեգավատի: Սա կնպաստի Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-