Այրվել է մարմնի 7-8 տոկոսը. Եղեգնաձորում ինքնահրկիզված կնոջ վիճակը բավարար է
SOCIETYՎայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում երեկ ուշ երեկոյան ինքնահրկիզված 65-ամյա կնոջ վիճակը բավարար է, այրվել է նրա մարմնի 7-8 տոկոսը: Այս մասին NEWS.am-ին ասաց Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը:
«Կինն այրվածքներ է ստացել դեմքի, պարանոցի շրջանում, առաջին աստիճանի այրվածքներ է ստացել»,- ասաց Անահիտ Կարապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց Ձորի մարզում հունիսի 26-ին կեսգիշերին մոտ «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ ինքնահրկիզվածը Եղեգնաձորի բնակչուհի, 65-ամյա Սուսաննա Հ.-ն է, որն ինքնասպանություն գործելու նպատակով բենզինով հրկիզել է իրեն եւ այրվածքներով տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



