Գումարտակային մարտավարական զորավարժություն Արցախում
INTERNATIONAL NEWSՀունիսի 26-ին ՊԲ առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկի հետ անց է կացվել մարտական կրակով գումարտակային մարտավարական զորավարժություն: Զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ ուժեղացված մոտոհրաձգային գումարտակի կենտրոնացման շրջանում նախորոշված կրակային բնագծերի զբաղեցումը, հակառակորդի գրոհի կասեցման, հակահարձակման անցման, առաջնագծի վերականգնման ու առավել նպաստավոր բնագծերում պաշտպանության անցման գործողությունները:
Զորախաղերի ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվել նաեւ կապի եւ ղեկավարման համակարգերին, ստորաբաժանումների եւ զորատեսակների փոխգործակցությանը, անձնակազմի կատարողական կարգապահությանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



