Տաքսին «Աստղիկ» ԲԿ-ի բակում անցել է կնոջ ոտնաթաթի վրայով
SOCIETYՀունիսի 23-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ոտնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա քաղաքացուհի եւ հայտարարել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Երեւան քաղաքում տաքսի ավտոմեքենան իր ոտնաթաթի վրայով անցել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված օրը, ժամը 10.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան քաղաքի «Աստղիկ» Բ/Կ-ի բակում վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն՝ պատճառելով վնասվածքը:
Կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



