Իսրայելի օդուժն ավիահարվածներ է իրականացրել Գազայի հատվածում
INTERNATIONAL NEWSԻսրայելի ռազմաօդային ուժերի օդանավերը հունիսի 27-ի գիշերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքերին Գազաի հատվածում: Այս մասինհաղորդում է DW.com-ը` վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները:
Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկացմամբ` ավիահարվածները հասցվել են ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքների 3 թիրախին: Հնարավոր տուժածների կամ զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում:
Այս հարվածներն իրակացվել են Իսրայելի տարածքի ուղղությամբ նետված հրթիռներին ի պատասխան: Հրթիռակոծման հետևանքով տուժողներ չեն գրանցվել:
Անցյալ շաբաթվա ավարտին իսրայելական բանակը ավիահարձակումներ է իրականացրել նաև Սիրիայի կառավարական և ընդդիմադիր ուժերի դիրքերի ուղղությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



