Չինովնիկ․ Հայաստանի կադաստրից տեղեկանքները կարելի է ստանալ արտասահմանում
INTERNATIONAL NEWSՀայաստանի կադաստրից տեղեկանքները կարելի է ստանալ նաեւ արտասահմանում։ Այս մասին հունիսի 27-ին ԱԺ-ում հայտնել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը Հայաստանի 2016-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ։
Հանրապետության ներսում կադաստրային տեղեկանքների փոխանցման հարցում միջնորդի դերում կարող են արդեն նոտարները հանդես գալ։ Հիմա նման տեղեկանքներ կարելի է ստանալ նաեւ Լեռնային Ղարաբաղում, եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանում։
«Շուտով մենք ուզում ենք նման կադաստրային պատուհաններ բացել նաեւ Մոսկվայում, ու արտերկրների այլ քաղաքներում՝ խոշոր հայկական համայնքներով»,- հայտնել է նա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



