Երեք ներգաղթյալներ փորձել են Ռուսաստանից բերված արջի հետ Բրիտանիա թափանցել
SOCIETYԱպօրինի երեք միգրանտներ ֆրանսիական Կալեից փորձել են Մեծ Բրիտանիա թափանցել բեռնատարով, որում Ռուսաստանից բերված վանդակով ճերմակ արջ է եղել: Այս մասին գրում էՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Նիսան անունով ճերմակ արջին պետք է Մեծ Բրիտանիա հասցնեին Մոսկովյան կենդանաբանական այգուց: Ֆրանսիական Կալեի նավահանգստից ոչ հեռու ապօրինի երեք ներգաղթյալներ կոտրել են բեռնախցի կողպեքը եւ, չվախենալով վտանգավոր կենդանուց, բեռնախցիկ բարձրացել եւ իրեն հետեւից փակել դռները:
Սակայն Միացյալ Թագավորություն հասնել նրանք չեն կարողացել: 10 րոպե անց ֆրանսիական ոստիկանները հայտնաբերել են նրանց: Նշվում է նաեւ, որ միջադեպի արդյունքում արջը չի տուժել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



