Քլոե Քարդաշյանը հղի՞ է
LIFEՔլոե Քարդաշյանն այսօր 33 տարեկան դարձավ: Տարեդարձի առիթով երեկույթը, սակայն, Քիմի քույրը կազմակերպել է կիրակի: The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը միջոցառմանը ներկայացել է Roberto Cavalli-ից 4.000 դոլար արժողությամբ զգեստով եւ Tamara Mellon-ից կոշիկով: Հյուրերի թվում, իհարկե, եղել է նաեւ հայուհու ընկերը՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը:

Ըստ TMZ-ի՝ Քլոեն Snapchat-ում գրել է, որ երբեք այսքան լավ երեկույթ չի ունեցել: Հայուհին նաեւ Տրիստանի հետ լուսանկարների կոլաժ է հրապարակել, իսկ լուսանկարների վրա «Հայրիկ + մայրիկ» գրությունը կա:

Քլոեն առայժմ չի մեկնաբանել ենթադրությունները, որոնք անմիջապես գրառել են բաժանորդները (24 մլն), սակայն գրել է, որ դեռ ուշքի է գալիս մեծ քանակությամբ ալկոհոլից հետո: Սա վառ ապացույցն է այն բանի, որ հայուհին հղի չէ: Չնայած ո՞վ գիտի այդ Քարդաշյաններին...
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



