Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


7 ՍԽԱԼ, ՈՐ ԹՈՒՅԼ ԵՔ ՏԱԼԻՍ ՏՈՆԱՅԻՆ ՔՍՈՒԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻՍ

LIFE

Իդեալական ընտրված տոնային քսուկը կատարյալ դիմահարդարման գրավականն է։  Իդեալական է, երբ այն աննկատ է մնում ողջ օրվա ընթացքում, սակայն դրա հետ մեկտեղ մաշկը հարթ է  եւ  առողջ, փայլուն տեսք ունի:

 

Սխալ ընտրված գույնը միանգամից մատնում է իրեն. այն մաշկի վրա գծերով եւ լաքաներով է նստում, լցնում ծակոտկեններն ու ընդգծում չորացած մաշկի ճաքերը։

Ստորեւ ներկայացնում ենք տոնային քսուկ օգտագործելու ամենատարածված սխալներն  ու մեր խորհուրդները՝ ինչպես շտկել դրանք։

Դեմքի եւ պարանոցի գույնի տարբերություն.

Մուգ լաքաներ, գծեր եւ հետքեր. սրանք սխալ ընտրված տոնային քսուկի ամենատարածված հետեւանքներն են։ Այս խնդիրը լուծելը հեշտ է. փորձարկման համար վերցրեք երեք երանգի քսուկ. մեկը մեկ տոն բաց, երկրորդը՝ այն, որը ձեզ իդեալական է թվում, երրորդը՝ մեկ տոն մուգ։ Այտին քսեք այդ երեք երանգները, ընտրեք այն երանգի քսուկը, որը չի տարբերվի պարանոցի, այլ ոչ թե դեմքի գույնից։

Տեսանելի ծակոտիներ.

Այս խնդիրը եւս հեշտ լուծելի է։ Նախքան տոնային քսուկ օգտագործելը քսեք բազա կամ փրայմեր, որը ծածկում է ծակոտիները։ Ժամանակակից այդ միջոցները չեն խցանում ծակոտիները եւ չեն նպաստում մաշկի ցանավորմանն ու բորբոքային պրոցեսներին։

Մաշկի տեսակին չհամապատասխանող կոսմետիկա.

Ընտրեք ոչ միայն մաշկի տեսակին համապատասխանող խնամք, այլ նաեւ դեկորատիվ կոսմետիկա։ Որպեսզի մաշկն իդեալական տեսք ունենա, ընտրեք տոնային քսուկը՝ ելնելով մաշկի պահանջից։ Ճարպոտ մաշկին անհրաժեշտ է փայլը ծածկող միջոցներ, իսկ չոր մաշկին՝ ջրիկ խոնավեցնող։

Չհամապատասխանող կոնսիլեր.

Կոնսիլերը պետք է ընտրել կախված նրանից, թե ինչն եք փորձում թաքցնել. կարմրությունը, պիգմենտացիան, թե աչքերի տակի սեւ շրջանակները։ Երբ թաքցնում եք ցանը, օգտագործեք տոնային քսուկի երանգի կոնսիլեր։ Այն պետք է լինի չոր, որպեսզի ծածկի ցանը ողջ օրվա ընթացքում։ Եթե ձեր խնդիրը պիգմենտացիան է, պսորիազը կամ ակնեն, ձեզ կօգնի գունային կոնսիլերը. այն քսեք տոնային քսուկի տակից։ Աչքերի տակի սեւ շրջանակները ծածկելու համար քսեք ծիրանագույն կոնսիլեր, իսկ կարմրության դեպքում՝ կանաչ։ Թարմ հայացք ստանալու համար քսեք ձեր տոնային քսուկից մեկ տոն բաց երանգի կոնսիլեր։

Վրձնից հետքեր.

Ձեր վրձինը կարող է հետքեր թողնել երկու պատճառով. այն ցածրորակ է կամ տոնային քսուկից հետո այն բավարար չափով դիմափոշիով չեք ամրապնդում այդ պատճառով էլ սնգույր քսելուց տոնային քսուկը «շարժվում» է։Շատ կարեւոր է սնգույրից, հայլայթերից առաջ տոնային քսուկի վրայից թեթեւ դիմափոշի քսելը։ Տոնային քսուկի հետքերից ազատվելու ամենահեշտ տարբերակն է վերցնել վրձինն ու թեթեւ, շրջանային շարժումներով դեմքի վրայով անցնել։

Մազերի աճի գծով տոնային քսուկի հետքեր.

Մազերի աճի գիծը հաճախ է մատնում դիմահարդարման առկայությունը։ Գլխավոր խորհուրդը. տոնային քսուկը  մի քսեք այդ հատվածին շատ մոտ, ավելի լավ է օգտագործել բնական բրոնզատոր եւ այն տարածել վրձնով։

Շերտավոր տորթի էֆեկտ.

«Որքան քիչ, այնքան լավ». սա իդեալական դիմահարդարման կանոններից է։ Առաջին հերթին ընտրեք թեթեւ տոնային քսուկ, այն դեմքին քսեք հատուկ վրձնի կամ սպունգի օգնությամբ։ Որքան այն լավ տարածված լինի, այնքան մաշկը բնական տեսք կունենա։ Երկրորդ. փորձեք ընտրել թափանցիկ դիմափոշի, որը գրեթե անգույն է, բայց լավ է ծածկում դեմքի փայլը։ Այսպիսով դիմահարդարումը ծանր չի թվա։

 

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors