Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հայկական քաղաքական մտքի համատեղման անհրաժեշտությունը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Ազգային Ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը

– Պարոն Զեյնալյան, ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է մեր խորհրդարանից, այսքան ժամանակ նիստեր եղան և դուք մասնակցեցիք: Ի վերջո այն խորհրդարա՞նն է, որտեղ պետք է զարգանա բազմակուսակցական համակարգը, դիսկուրս տեղի ունենա, արդյունավետ աշխատանք կատարվի:

– Իհարկե, շատ ավելի արդյունավետ ու ժողովրդավարական կլիներ, եթե Ազգային Ժողովում ավելի մեծ թվով քաղաքական ուժեր ներկայացված լինեին: Իսկ գիտենք, որ դա պայմանավորված կլիներ ամբողջությամբ ազատ, արդար և օրինական ընտրություններ անցկացնելու փաստով: Ի դեպ, «Ելք» դաշինքն այդ առթիվ հանդես է եկել հայտարարությամբ:

Բայց եթե քաղաքական մեծամասնությունը կամք ունենա, կկարողանա այնուամենայնիվ օգտագործել արտախորհրդարանական քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մեծ ռեսուրսը: Դրա համար ընդամենը կամք է պետք: Եթե նախագծերը նախապես դրվեն շրջանառության մեջ և ուղարկվեն տվյալ կազմակերպություններին, ու վերջիններս դիրքորոշում արտահայտեն դրանց վերաբերյալ, ապա այս ճանապարհով գործնականում հնարավոր կլինի օգտագործել նրանց ներուժը:

Այս հարցը ես մի քանի անգամ բարձրացրել եմ Ազգային Ժողովում: Արդարանում են այսպես` այսքան ժամկետ է տրված օրենքով նախագծերի քննարկման համար, և մենք պետք է պահպանենք այդ ժամանակը: Մի խոսքով` օրենքի տառը պահպանելու միտում է ընդամենը: Ընդ որում, գուցեև` ո՛չ առողջ միտում:

Ընդունված է, թե առաջնորդվելու ենք իրավունքի գերակայությամբ, բայց առաջնորդվում են օրենքի տառով, օրենքի տառի՛ գերակայությամբ: Իսկ այս երկուսը հակոտնյա երևույթներ են:

Իհարկե, իմ ասածը կարելի է ապահովել, և այն գործնականորեն չի հակասի օրենքին: Կարելի է նախագիծը դնել շրջանառության մեջ, և երբ մոտենա ժամկետը, պաշտոնապես ներկայացվի ու հրապարակայնորեն արտահայտվեն դիրքորոշումներ նաև այն տեսակետների վերաբերյալ, որոնք տվել են քաղաքացիական հասարակության ինստիտուտները և արտախորհրդարանական քաղաքական ուժերը:

Եվ մենք շարունակելու ենք պարտադրել քաղաքական մեծամասնությանը, որպեսզի կատարի իր սահմանադրական գործառույթն ու առաքելությունը:

– Բայց դա չի՞ հակասում այն մեթոդին, որով ընտրվեց ներկա խորհրդարանը, որ այժմ ժողովրդավարական բնույթի նման «շռայլ» գործողություն ծավալի:

– Ժողովրդավարական գործընթացը շռայլ չի լինում. համաձայն չեմ դրա հետ:

Ներկա ընտրակարգը, իհարկե, մեզ չի բավարարում: Ինչպես և չի բավարարում շատերին: Եվ երբ պահը գա, մենք միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի ներկա համակարգը փոխվի և դրսևորվելու հնարավորություն ընձեռվի նաև այն քաղաքական ուժերին, որոնք ընտրությունների արդյունքում դուրս են մնացել պառլամենտից:

– Վերջերս Արցախում կազմակերպվեց հայկական կուսակցությունների համաժողով: Ըստ երևույթին, համաժողովը նաև այդ նպատակն էր հետապնդում: Դուք մասնակցում էիք համաժողովին. հայկական ողջ քաղաքական միտքն օգտագործելու նպատակադրումն արդյունք ունեցա՞վ:

– Որոշակի արդյունքներ եղան: Բայց` հարակից, ֆակուլտատիվ արդյունքներ: Հիմա արդեն խնդիրը հետևյալն է. քաղաքական մեծամասնությունն արդյո՞ք այնքան կամք ունի, որպեսզի իրականացնի հռչակագրային այն դրույթները, որոնք արձանագրված են համաժողովի բանաձևում:

– Իսկ քաղաքական մեծամասնությունն անկե՞ղծ է իր նպատակի մեջ, որ մեկտեղվի երկրի քաղաքական միտքը: Թե ձևական, այսպես ասած` ֆասադային հարց է լուծում ընդամենը:

– Գուցե հոգու խորքում ուզում է, որ մեկտեղվի: Բայց թե ինչպես է այն դրսևորվում, կգնահատի դատավորը` ժողովուրդը:

– Իսկ Դուք, որպես մարդ և քաղաքական գործիչ, ափսոսո՞ւմ եք այն ուժերի համար, որոնք խորհրդարան չանցան: Նրանց մեջ կա՞ն իրական ասելիք և սեփական դիմագիծ ունեցող քաղաքական ուժեր, որոնք կհարստացնեին ու կուժեղացնեին պառլամենտարիզմի սկզբունքները:

– Դրա մասին մենք բազմաթիվ անգամներ ենք հայտարարել: Նաև` հրապարակայնորեն, նաև` Ազգային Ժողովի ամբիոնից: Կա՛ն այդպիսի ուժեր: Անկախ նրանից` մենք համակարծիք ենք նրանց գաղափարների հետ, թե ոչ: Բայց դրանք ակադեմիական գաղափարներ են և հարկավոր են, որպեսզի բանավեճեր ծավալվեն: Եվ արդյունքում ծնվի ճշմարտությունը, և ի հայտ գա լավագույն որոշումը:

– Իսկ աշխարհաքաղաքական այս բարդ ժամանակներում, երբ մարտահրավեր են առկա և՛ դրսից, և՛ ներսից, մեր քաղաքական միտքը պատրա՞ստ է դրանց դիմակայել և համարժեք լուծումներ առաջարկել:

– Պատրաստ է: Բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Ազգային Ժողովը լինի լեգիտիմ և արտահայտի ժողովրդի կամքը: Բայց այն կամքը, որը ձևավորվում է ազատորեն: Իսկ մենք գիտենք, որ վերջին այս ընտրությունների ժամանակ այդ կամքը ազատորեն չձևավորվեց:

 

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns